Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Անառողջ սնունդը խախտումներ է առաջացնում ուղեղում. հետազոտություն

Անառողջ սնունդը խախտումներ է առաջացնում ուղեղում. հետազոտություն

Յուղոտ և քաղցր ուտելիքը փաստացի վտանգավոր է ոչ միայն իրանի, այլև ուղեղի համար, հայտնում է Russia Today-ը` կանադացի գիտնականների հետազոտության հիման վրա:

 

Ոչ ճիշտ սնունդը փոխում է ուղեղի քիմիական բաղադրությունը և խախտումների է հանգեցնում` սթրեսի և հաճույքի հորմոնների արտադրման գործընթացում: Բավական է միայն սննդացանկից հանել վտանգավոր ուտելիքը, երբ անմիջապես չհիմնավորված անհանգստության զգացողություն և դեպրեսիա է սկսվում: Այսպիսն է Մոնրեալի համալսարանի մի շարք գիտնականների ուսումնասիրության արդյունքը:

 

Փորձարկումներն անց են կացվել մկների վրա 6 շաբաթ տևած դիտարկումներով: Մկների մի խմբի սննդի մեջ ճարպերը կազմել են 11%, իսկ մյուսի դեպքում` 58%: Նշված ժամկետում երկորդ խմբի մկները գիրացել են 11%-ով: Պարզվել է նաև, որ յուղոտ սնունդն ազդել է կենդանիների ուղեղի բաղադրության և նրանց պահվածքի վրա: Նորմալ սննդի անցած կենդանիներն էլ ավելի անհանգիստ ու անզգույշ էին դարձել:

 

Մասնավորապես, մկների ուղեղում հայտնաբերվել էր հավելյալ CREB սպիտակուց, որը ազդում է հորմոններ արտադրելու օրգանիզմի ունակության վրա: Այսպես սթրեսի հորմոնը` կորտիկոստերոնը, շատ բարձր է դառնում` անհանգստության և նյարդայնության պատճառ դառնալով: Իսկ հաճույքի հորմոնը` դոֆամինը, գրեթե դադարում է արտադրվել:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ