Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ֆիզիկոսները մարդու ուղեղի համար բջջային հեռախոսի վնասի գնահատման մեթոդ են հայտնագործել

Ֆիզիկոսները մարդու ուղեղի համար բջջային հեռախոսի վնասի գնահատման մեթոդ են հայտնագործել

Ամերիկացի ֆիզիկոսները նոր մեթոդ են մշակել, որը հնարավորություն է տալիս պարզել, թե ինչպես է բջջային հեռախոսն ազդում մարդու նյարդային համակարգի վրա: Բջջային հեռախոսները համեմատաբար թույլ միկրոալիքային ճառագայթի աղբյուր են:

 

Շատերն անհանգստացած են, որ բջջայինների մշտական օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ իրենց առողջության վրա:

 

Նյու Յորքի Սլոան Քեթերինգի ուռուցքաբանական կենտրոնի եւ  Alcatel-Lucent  կորպորացիայի Բելայի լաբորատորիայի մասնագետների մշակած մեթոդը թույլ է տալիս մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ գնահատել  բջջային ազդեցությունը, նշվում է  «Proceedings of the National Academy of Sciences» պարբերականում հրապարակված հոդվածում:

 

Տոմոգրաֆի սեանսի ժամանակ  մարդու ուղեղի կամ այլ օրագանների հյուսվածներում  ռադիոալիքների ազդեցության ներքո ջրածնի եւ այլ ատոմների միջուները  սկսում են «տատանվել»`ճառագայթելով կամ կլանելով ռադիոլաիքների որոշակի հաճախականություններ:

 

Հետեւելով այդ ալիքներին, գիտնականները կարող են պարզել, թե ինչպես է միկրոալիքային ճառագայթումն ազդում  բջիջների աշխատանքի վրա: Չնայած բոլոր առավելություններին, տվյալ մեթոդը հնարավոր չէ օգտագործել բջջային հեռախոսի «աշխատանքին» հետեւելու համար, քանի որ այն չի կարող գործել հզոր մագնիսականության դաշտի ներսում:

 

Մասնագետները լուծել են այդ խնդիրը` ստեղծելով հատուկ անտենա բջջայինի համար, որը կարող է գործել տոմոգրաֆի ներսում: Գիտափորձի ժամանակ նրանք ապշել են` նկատելով, թե ինչպես է փոխվել  ուղեղի ջերմաստիճանը բջջայինի գործելու ժամանակ:

 

Պարզվել է, ուղեղի ճառագայթվող հատվածի ջերմաստիճանը 4-5 աստիճանով ավելի բարձր է, քան մնացած մասում:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ