Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

ԱՄՆ-ում խթանիչի փորձարկումներ են սկսել Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի համար

ԱՄՆ-ում խթանիչի փորձարկումներ են սկսել Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի համար

Ջոն Հոփքինսի անվան համալսարանի գիտնականները առաջարկել են Ալցհեյմերի հիվանդության բուժման համար կիրառել ուղեղի խորը խթանման մեթոդը: Այս մեթոդը կիրառվում է Պարկինսոնի հիվանդության և էպիլեպսիայի դեմ պայքարելու համար:

 

Հետազոտողները ստեղծել են ուղեղի հատուկ խթանիչ, որը արդեն փորձարկվել է վեց հիվանդների վրա, որոնք չափավոր են տառապել Ալցհեյմերի հիվանդությամբ: 

 

Գիտնականները համոզված են, որ նոր մեթոդը կօգնի բարելավել հիշողությունը և դանդաղեցնել գործընթացները: Խթանիչի տեղադրման համար հաճախորդների գանգում անցքեր են բացում և իմպլանտ լարեր են տեղադրում: 

 

Որոշ գիտնականներ կարծում են, որ խթանիչն ամբողջությամբ չի կարող հաղթահարել հիվանդությունը և կասեցնել ուղեղի պաթոլոգիական փոփոխությունները, այն միայն կթեթևացնի ախտանիշները: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ