Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Նարինջը նպաստում է նյարդային համակարգի գործունեության կարգավորմանը

Նարինջը նպաստում է նյարդային համակարգի գործունեության կարգավորմանը

Նարինջն օրգանիզմի համար օգտակար է մարսողական, էնդոկրին, սիրտանոթային և, մասնավորապես, նյարդային համակարգերի գործունեության կարգավորմանը նպաստելու տեսանկյունից: Միևնույն ժամանակ, այս միրգը լայն կիրառություն է գտել ատամնաբուժության, կոսմետոլոգիայի և, այսպես կոչված, բույրաթերապիայի շրջանակներում:

 

Նարնջի բաղադրության մեջ պարունակվող վիտամինների և միկրոտարրերի թվարկումը, հիրավի, տպավորիչ շարք է կազմում: Այն ներառում է 5 տեսակի մրգաթթուներ, 14 վիտամիններ, 3 տեսակի հանքանյութեր, տարբեր ֆերմենտներ, խաղողային և մրգային շաքար:

 

Մասնավորապես, նարինջը հարուստ է A, B1, B2, PP վիտամիններով և մի շարք միկրոտարրերով, ինչպիսիք են՝ մագնիումը, ֆոսֆորը, նատրիումը, կալիումը, կալցիումը, երկաթը: Սակայն նարնջի, ինչպես նաև մյուս բոլոր ցիտրուսների, գլխավոր առավելությունը վիտամին C-ն է: 150 գրամ նարնջի բաղադրության մեջ պարունակվում է 80 մգ ասկորբինաթթու, որը լրացնում է մարդուն օրվա ընթացքում անհրաժեշտ վիտամին C-ի պաշարը: Հատկապես աշնանը և գարնանն այս վիտամինի պահանջն օրգանիզմի կողմից մեծանում է: Նարինջն ունի ջերմիջեցնող հատկություն, որի մասին հայտնի է եղել դեռ վաղ անցյալում:

Սկզբնաղբյուր. mamul.am
Լուսանկարը. http://realfood.tesco.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ