Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գիտնականները ձայնագրել են մարդու ուղեղի երաժշտությունը

Գիտնականները ձայնագրել են մարդու ուղեղի երաժշտությունը

Չինացի հետազոտողները մարդու ուղեղի ակտիվությունը ներկայացրել են երաժշտության տեսքով և, ի զարմանս նրանց, բավականին կապակցված մեղեդի է ստացվել՝ նման դաշնամուրային ջազի: 

 

Չինաստանի էլեկտրոնային գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտում մշակված մեթոդի շնորհիվ՝ ուղեղի ակտիվությունը վերածվել է տակտի, իսկ դրանում արյան շարժումը՝ ռիթմի: Արդյունքում, հետազոտողները կարողացել են բավականին բարդ սիմֆոնիա ստեղծել: 

 

«Մենք հույս ունենք, որ ուղեղի ազդանշանների վրա հիմնված աշխատանքում մեր հաջողությունները կօգնեն բացատրել ուղեղի բնույթը»,- նշում են հետազոտության հեղինակները Wired-ի հոդվածում:

 

Իրենց նախորդ աշխատանքում գիտնականները հիմք էին ընդունել միայն գլխամաշկի վերին շերտում ուղեղի էլեկտրական ակտիվությունը, Սակայն դրանից երաժշտություն չէին ստացել: Նոր աշխատանքում հետազոտողներն ընդգրկել են ուղեղում արյան հոսքի չափը: 

 

Որպես օրինակ՝ նրանք ձայնագրել են 14-ամյա աղջկա և 31-ամյա կնոջ ուղեղը: Գիտնականներն ընդունում են, որ այդ ձայնագրությունները առայժմ ավելի շուտ նման են փորձի, քան լիարժեք համերգի: Սակայն հետագայում նրանք պատրաստվում են հետազոտել «երաժշտությունը» տարբեր հոգեբանական վիճակներում: Նրանց խոսքերով՝ եթե հաճախորդները լսեն այդ ձայնագրությունները, արդյունքում բժիշկները կկարողանան ավելի հեշտ ախտորոշում տալ և բուժում նշանակել:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ