Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Քեմբրիջի գիտնականները հայտնաբերել են կաթվածի զարգացումը կանգնեցնող նոր մեթոդ

Քեմբրիջի գիտնականները հայտնաբերել են կաթվածի զարգացումը կանգնեցնող նոր մեթոդ

Հեղինակավոր Քեմբրիջի համալսարանի գիտնականներին հաջողվել է շների վրա անցկացված հետազոտության շնորհիվ մշակել կաթվածի զարգացումը կանգնեցող նոր մեթոդ, որը կայանում քթի լորձաթաղանթից վերցված բջիջները ողնուղեղի վնասված հատվածում ներարկելու մեջ, գրում է Газета-ն։

 

 

Կենդանիների վրա անցկացված հետազոտության արդյունքներն այնքան համոզիչ են եղել, որ մասնագետներն արդեն վստահություն են հայտնել այն հարցում, որ վերը նշված տեխնոլոգիան շուտով հնարավոր կլնի օգտագործել նաև մարդկանց շրջանում կաթվածը բուժելու համար։

 

 

Գիտական փորձերին մասնակցած բոլոր 34 տնային կենդանիներն ունեցել են վնասվածքներ ողնաշարի հատվածում, ինչը նրանց թույլ չէր տալիս օգտագործել հետևի ոտքերը։ Նրանց քթերի լորձաթաղանթից վերցված բջիջները մի քանի շաբաթ մեծացրել ու լայնացրել են լաբարատորիայում, ինչից հետո դրանք տեղափոխվել են չորքոտանիների ողնաշարի այն հատվածը, որտեղ որ եղել է վնասվածքը։

 

 

Սակայն այդ գործողությունն արվել է 34-ից միայն 23-ի դեպքում, իսկ մնացած շներին սովորական հեղուկ են ներարկել։ Որոշ ժամանակ անց քթի լորձաթաղանթից բջիջներ ստացած շների առողջությունը սկսել է բարելավվել՝ արդյունքում նրանք քայլել են։

 

«Մեր ստացած արդյունքներն ուղղակի ապշեցուցիչ են, քանի որ դա հույս է տալիս, որ ապագայում հնարավոր կլինի օգնել ողնուղեղի վնասվածքներ ստացած մարդկանց, որոնց շարժումները խիստ սահմանափակ են»,-ասել է հետազոտության մասնակից Ռոբին Ֆրանկլին։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ