Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Բրիտանացի գիտնականները բուժել են առնետների էպիլեպսիան

Բրիտանացի գիտնականները բուժել են առնետների էպիլեպսիան

Էպիլեպսիայի բուժման մեջ կարևոր աշխատանք է կատարվել. գենային թերապիայի օգնությամբ բրիտանացի գիտնականները կարողացել են մեկ ամսում ամբողջությամբ բուժել առնետների էպիլեպսիան` գրում է բրիտանական Science Translation Medicine ամսագիրը:

 

Փորձագետների խոսքով՝ հաջորդ քայլը թերապիայի կլինիկական հետազոտությունն է ու դրա հնարավոր կիրառումը մարդկանց բուժման համար: 

 

Էպիլեպսիան նյարդային համակարգի ամենատարածված հիվանդություններից է, որն արտահայտվում է կրկնվող ցնցումներով՝ պայմանավորված նյարդային բջիջների չափազանց ակտիվությամբ: 

 

Լոնդոնի University College London-ի գիտնականները վիրահատական եղանակով առնետներին ու մկներին ներարկել են «հանգստացնող» վիրուս, ինչից երկու ամիս անց կրճատվել են էպիլեպսիկ նոպաները, և վերջիններիս մոտ չեն հայտնաբերվել հիվանդության ախտանշաններ: 

 

BBC-ի հետ զրույցում հետազոտող բժիշկներից Ռոբերտ Ուայքն ասել է, թե նման բան բժշկության պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունեցել: Գիտնականները շարունակում են փորձերը կենդանիների վրա, ինչից հետո կհաջորդեն կլինիկական փորձարկումները մարդկանց վրա: 

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայում շուրջ 50 մլն մարդ տառապում է այս հիվանդությամբ, ու նրանց 90%-ը բնակվում է զարգացող երկրներում: 

 

Չնայած այն բանին, որ էպիլեպսիան գիտությանը հայտնի է հին ժամանակներից, հիվանդներից 30%-ի համար դեռ գոյություն չունի դեղամիջոցներով բուժում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ