Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Կոմայում գտնվող մարդը կարող է շփվել արտաքին աշխարհի հետ. կանադացի նյարդակենսաբաններ

Կոմայում գտնվող մարդը կարող է շփվել արտաքին աշխարհի հետ. կանադացի նյարդակենսաբաններ

Կանադացի նյարդակենսաբանները պարզել են, որ կոմայում գտնվող մարդը կարող է շփվել արտաքին աշխարհի հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

12 տարի առաջ տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարից հետո վեգետատիվ վիճակում հայտնված 39-ամյա Սկոտ Ռաուտլիի մտքերը կարդալու համար Արևմտյան Օնտարիոյի` ուղեղի ուսումնասիրման ինստիտուտի գիտնականները կիրառել են նորագույն սքաներ: Սարքը ֆիքսել է գլխուղեղի տարբեր հատվածներում նույնիսկ ամենաաննշան ակտիվությունը: Գիտնականները հիվանդին տվել են հասարակ հարցեր, օրինակ` նա թենիս խաղո՞ւմ է, ցավ զգո՞ւմ է:

 

Արդյունքում պարզվել է, որ կախված պատասխանից`ստացվող ազդակները տարբերվել են, դրանք կարելի է մեկնաբանել որպես «այո» կամ «ոչ»:

 

Հետազոտական խմբի ղեկավար Ադրիան Օուենի խոսքով՝ Սկոտը ցույց է տվել, որ ունակ է մտավոր գործունեության:

 

Այժմ գիտնականներն առաջին անգամ հնարավորություն են ստացել շփվելու վեգետատիվ վիճակում գտնվող մարդու հետ՝ նրա մտքերը կարդալու միջոցով:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ