Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ֆիզիկական ակտիվությունն ուղեղը պաշտպանում է ծերանալուց

Ֆիզիկական ակտիվությունն ուղեղը պաշտպանում է ծերանալուց

Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ծերանալիս մտքի պարզությունը պահպանելուն ավելի շատ կօգնի մարզվելը, քան խաչբառ լուծելը: Հետազոտությանը մասնակցել է Մեծ Բրիտանիայում ապրող մոտ 700 մարդ:

 

Հայտնի է, որ հասուն տարիքում մարդու ուղեղի ծավալը սովորաբար կրճատվում է: Ըստ գիտնականների` հենց այդ կրճատումն է հանգեցնում տարիքի հետ հիշողության վատացման: Հետազոտության 73 տարեկան մասնակիցների ուղեղը ռենտգենի միջոցով ստուգել են: Նրանց հանգստի և ֆիզիկական գործունեության (որով նրանք զբաղվում են) վերաբերյալ հարցեր են տվել: Պարզվել է, որ ֆիզիկապես առավել ակտիվ մարդկանց մոտ, որպես կանոն, մեծ է մոխրագույն և սպիտակ նյութի ծավալը, որը պատասխանատու է հիշողության համար: Բացի դրանից` ֆիզիկական ակտիվությունը կանխում է ուղեղի տկարացումը:

 

Ապացուցվել է նաև, որ վարժություններն օգտակար են ցանկացած տարիքում: Տկարամտություն չունեցող 120 տարեց մարդկանցից բաղկացած խմբի մի մասը սկսել է զբաղվել ֆիզիկական վարժություններով (չափավոր տեմպով քայլք 30-45 րոպե՝ շաբաթական 3 անգամ), մյուս մասը ձգող և առույգացնող վարժություններ է արել: Հետազոտությունից հետո պարզվել է, որ ուղեղի կենտրոնական հատվածը, որը պատասխանատու է հիշողության համար, մի քիչ ավելի մեծ է եղել առաջին խմբի մոտ և մի փոքր կրճատվել է երկրորդ խմբի մոտ:

 

Վիրաբույժ և բժշկական գիտությունների դոկտոր Վոնդա Ռայթն ասել է. «Երբեք ուշ չէ ավելի ուժեղ դառնալու նպատակով մեր մարմնի ներուժն օգտագործելու համար: Ֆիզիկական վարժություններին փոխարինող դեղահաբեր գոյություն չունեն»:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ