Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Նյարդակենսաբաններին հաջողվել է հետևել երազ տեսնելու գործընթացին

Նյարդակենսաբաններին հաջողվել է հետևել երազ տեսնելու գործընթացին

 Ճապոնացի նյարդակենսաբաններին հաջողվել է կանխագուշակել երազի տեսողական բովանդակությունը՝ ֆունկցիոնալ տոմոգրաֆիայի տվյալների հիման վրա: Իրենց աշխատանքի արդյունքները գիտնականները ներկայացրել են Նոր Օռլեանում կայացած նյարդակենսաբանության կոնֆերանսում:

 

NatureNews-ի փոխանցմամբ՝ կամավորներին տեղավորել են տոմոգրաֆում, որտեղ նրանք պետք է քնեին: Հենց փորձի մասնակցի ուղեղում սկսվել է քնի մեկնարկին բնորոշ էլեկտրական ակտիվությունը, նրանց արթնացրել են և հարցրել երազի բովանդակությունը: Մեկ ժամվա ընթացքում անցկացվել է քնի և արթնացման 6-7 փուլ, իսկ մասնակիցներից յուրաքանչյուրը իր երազի բովանդակության մասին պատմել է 200 անգամ:

 

Փորձի մասնակիցների բանավոր հաղորդագրություններից գիտնականները առանձնացրել են 20 «բանալի» բառեր, որոնք մասնակիցների երազներում առավել հաճախ են հանդիպել, օրինակ՝ ավտոմեքենա, տղամարդ: Այնուհետև կամավորներին ցուցադրվել է համապատասխան պատկերը արդեն իրականում և միաժամանակ ֆիքսել ուղեղի ակտիվությունը: Գիտնականները համեմատել են քնի մեջ և իրականում կերպարների առաջացմանը ուղեղի տեսողական հատվածներում ուղեկցող երևույթները:

 

Արդյունքում հետազոտողները սովորել են ուղեղի էլեկտրական ակտիվության հիման վրա գուշակել այն կերպարները, որոնք կամավորները տեսել են երազում:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ