Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

«Աչք աչքի» հայացքը նախկինում անհայտ բջիջներ է ակտիվացնում

«Աչք աչքի» հայացքը նախկինում անհայտ բջիջներ է ակտիվացնում

 Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու է ուղիղ տեսողական շփման ժամանակ առաջանում առանձնահատուկ կապի զգացում: Նրանց խոսքով՝ դա հանգեցնում է ուղեղի ամիգդալա հատվածում, որը պատասխանատու է հույզերի և սոցիալական փոխհամագործակցության համար, որոշակի բջիջների արթնացման:

 

Խոսքը նոր տեսակի նեյրոնների մասին է, որոնք հայտանբերվել են մակական ռեզուսների մոտ: Այս մասին գրում է New Scientist-ը: Եթե դրանց առկայությունը հաստատվի նաև մարդկանց մոտ, ապա հետազոտողները կկարողանան պարզել որոշ մարդկանց մոտ աուտիզմի և շիզոֆրենիայի զարգացման պատճառը:

 

Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Կատալին Գոտարդը իր գործընկերների հետ փորձ է անցկացրել: Նա 7 էլեկտրոդ է տեղադրել կապիկների ուղեղի նշված հատվածում: Դա թույլ է տվել հետևել առանձին նեյրոնների ակտիվությանն այն ժամանակ, երբ նրանք դիտել են այլ մակակաների մասնակցությամբ տեսագրություն:

 

151 հայտնաբերված նեյրոններից 23-ը միացել են միայն այն ժամանակ, երբ կենդանիները տեսանյությում նայել են մակակաների աչքերի մեջ:

 

Ներկայում հետազոտողեները փորձում են ստեղծել դեղանյութեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ազդել այդ բջիջների ակտիվացման վրա: Դա կնպաստի սոցիալական կապերի բարելավմանը:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ