Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գլխուղեղի կառուցվածքը ուղիղ համեմատական է ավելորդ քաշի հետ

Գլխուղեղի կառուցվածքը ուղիղ համեմատական է ավելորդ քաշի հետ

 Միչիգանի համալսարանի վերջին հետազոտության արդյունքներով պարզվել է, որ որոշ մարդկանց գլխուղեղի կառուցվածքը տարբերվում է սովորական մարդկանց գլխուղեղի կառուցվածքից. նրանք չեն արձագանքում ոչ մի հորմոնի, որոնք կառավարում են ախորժակը: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:

 

Հայտնի է, որ կան երկու առանցքային հորմոններ՝ կապված քաշի հետ: Առաջինը գրելինն է (արտադրվում է ստամոքսի կողմից և ապահովում քաղցի զգացումը, խոչընդոտում մեթաբոլիզմին ու նվազեցնում մարմնի՝ ճարպը այրելու կարողությունը), երկրորդը լեպտինն է (ահազանգում է ուղեղին, որ հարկավոր է նվազեցնել ախորժակը և ժամանակն է այրել կալորիաները):

 

Ավելի վաղ գիտնականները արդեն պարզել էին, որ լեպտինի անբավարար քանակը առաջացնում է ճարպակալում, կամ հակառակը՝ հորմոնի ավելցուկը ծանրաբեռնում է ռեցեպտորը, և արդյունքը լինում է նույնը: 

 

Գիտնականները հայտնաբերել են «շատակերության գեն», ինչի պատճառով ուղեղը չի կարող հասկացնել, որ մարդը հագեցել է: 

 

Մկների վրա անցկացված թեստերը ցույց են տվել, որ ընդամենը մեկ գենում մուտացիան խախտել է մարմնում հավասարակշռությունը ու հանգեցրել քաշի ավելացման:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ