Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գիտնականները վստահ են՝ ուղեղի ծերացման գործընթացը կարելի է հետընթաց ուղով տանել

Գիտնականները վստահ են՝ ուղեղի ծերացման գործընթացը կարելի է հետընթաց ուղով տանել

Փորթսմութի համալսարանի կենսաբանները սկսում են սպիտակուցների լայնամասշտաբ հետազոտություն: Ուսումնասիրության կենթարկվեն այն սպիտակուցները, որոնք ուղիղ կապ ունեն մտագարության և ցրված սկլերոզի հետ: The Daily Mail-ի փոխանցմամբ՝ նախագիծն արժե 600 հազար ֆունտ ստեռլինգ:

 

Մասնավորապես, նրանք կկենտրոնանան Kir4.1 պրոտեինի վրա: Դա հիմնական տարրն է, որը վերահսկում է գլխուղեղի և ողնուղեղի բջիջները՝ օլիգոդենդրոցիտները: Դրանք ձևավորում են միելին՝ նյարդային մանրաթելերի ծածկույթ: Երբ միելինային ծածկույթը վնասվում է, ուղեղում ազդանշանների փոխանցումը վատ է կատարվում:

 

Մասնագետների ուշադրության կենտրոնում է նաև Gas6 պրոտեինը, որը խթանում է օլիգոդենդրոցիտների արտադրությունն ու ապահովում նրանց կենսունակությունը: Ընդհանուր առմամբ՝ փորձագետներին հետաքրքրում են ազդանշանները, որոնք խթանում են այդ բջիջների և միելինի աճն ու վերկանգնումը: Հետազոտության արդյունքները մտագարության դեմ դեղամիջոց ստեղծելու հնարավորություն կտան:

 

Տարիքի հետ օլիգոդենդրոցիտ բջիջների արտադրությունը կրճատվում է: Դրան զուգահեռ, նվազում է սպիտակ նյութի վերականգնման տեմպը, որը կապված է ճանաչողական ֆունկցիաների հետ: Տուժում է նաև հիշողությունը: Այդ գործընթացը հնարավոր է հետ դարձնել՝ վստահ են մասնագետները:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ