Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Օրգանիզմում հեղուկի անբավարար քանակը հանգեցնում է ուղեղի քաղցի

Օրգանիզմում հեղուկի անբավարար քանակը հանգեցնում է ուղեղի քաղցի

Լոնդոնի Արքայական քոլեջի հոգբանության ինստիտուտի փորձագետները պարզել են, որ օրգանիզմում ջրի անգամ աննշան պակասը հանգեցնում է գլխուղեղի աշխատունակության կտրուկ վատացման:

 

Վերջերս կատարված հետազոտության տվյալների համաձայն, 90 րոպե շարունակ ինտենսիվ քրտնելու հետևանքով մարդու մտածելու ունակությունը կրճատվում է այնքան, որ կարծես այն ծերացել է մեկ տարով:

 

Այսպես, Մեթյու Քեմփթոնը և Ուլրիխ Էթինգերը մի խումբ երիտասարդների բաժանեցին 2 ենթախմբի:

 

Առաջին ենթախմբի երիտասարդներին հագցրին մաշկին մոտ, թաղանթապատ բազմաշերտ քիմպաշտպանական հագուստ, վրայից` մարզական տաք հագուստ: Այսպիսի «սենդվիչը» պետք է նպաստեր քրտնարտադրությանը:

 

Երկրորդ ենթախմբի երիտասարդները կրում էին թեթև հագուստ. շորտեր և մարզաշապիկներ: Փորձի բոլոր մասնակիցները 4,5 ժամ շարունակ պարապեցին հեծանվամարզասարքի վրա, որից հետո կատարվեց բոլորի ուղեղի ծավալի սքանավորում:

 

Հետազոտության տվյալները ցույց տվեցին, որ 90 րոպե շարունակ ինտենսիվ քրտնելու դեպքում մարդու ուղեղի չափսերը փոքրանում են այնքան, որ կարծես այն ծերացել է մեկ տարով: Բացի այդ, ջրի պակասի հետևանքով ուղեղը դժվարանում է մշակել տեղեկատվությունը: Եթե մի քանի օր կամ շաբաթ օրգանիզմն անբավարար քանակությամբ ջուր ստանա, ուղեղն այնքան վատ կաշխատի, որ մարդն աշխատատեղում վատ կկատարի իր պարտականությունները կամ երեխան վատ կսովորի: Անհանգստանալու կարիք չկա, ուղղակի պետք է 1-2 բաժակ ջուր խմել, և ուղեղի նորմալ աշխատանքը կվերականգնվի:

 

Բժիշկ-գիտնականները նախազգուշացնում են դպրոցականների ծնողներին, որ օրգանիզմ մտնող օրական ջրի անբավարար քանակն ի վերջո կարող է անդրադառնալ դպրոցական քննությունների արդյունքների վրա:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ