Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Նոր հետազոտություններն ու ֆինանսավորումը Ալցհայմերի հիվանդության բուժումը գտնելու հույս են տալիս

Նոր հետազոտություններն ու ֆինանսավորումը Ալցհայմերի հիվանդության բուժումը գտնելու հույս են տալիս

Օբամայի կառավարությունը հայտարարել է, որ 50 միլիոն դոլար կհատկացնի Ալցհայմերի հիվանդության հնարավոր բուժման հետազոտությունների համար:  Հատկացումների տրամադրումը հիմնված է Ալցհայմերի հիվանդության ոլորտում գրանցված առաջընթացի վրա՝ հիվանդության, որն ազդում է ամբողջ աշխարհում տարեցների վրա՝ պատճառելով հիշողության արագ կորուստ և նյարդաբանական անգործություն:
 
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգընը 2004 թվականին՝ 93 տարեկան հասակում էր մահացել Ալցհայմերի հիվանդությունից:
 
Այդ ժամանակից հետո հիվանդության մասին մեր ունեցած գիտելիքները խորացել են՝ առաջընթաց գրանցելով հատկապես վերջին 5 տարիների ընթացքում:
 
Ալցհայմերի հիվանդության ուսումնասիրության ոլորտում առաջատար բժիշկ Ռոն Փիթըրսընի համաձայն, բժիշկները կարողանում են տեսնել հիվանդության վաղ նշանները և գուցե ախտորոշել հիվանդության միտումը, երբ մարդիկ դեռ առողջ են: «Այժմ անհրաժեշտ է այս գործում ընդգրկել թերապևտների, որոնք էլ փոփոխություն կառաջացնեն»,  - ասում է Փիթըրսընը:
 
Նյարդաբան Ռոն Փիթըրսընը կարևորում է հիվանդության կենսաքիմիական պատճառների շուրջ վերջին հայտնագործությունները, վաղ ախտորոշելու նոր եղանակները և Ալցահայմերի հիվանդությունից տառապողների նկատմամբ ցուցաբերվող ավելի լավ խնամքը: Սակայն հիվանդների կյանքում իրական փոփոխություն առաջացնելու համար ըստ Փիթըրսընի, առավել արդյունավետ բուժման մեծ կարիք է զգացվում։
 
«Ներկայումս հիվանդության ախտանիշերը բուժող դեղորայք կա, սակայն դրանք ընդհանուր արդյունքի վրա չեն ազդում», - ասում է Փիթըրսընը:
 
Նոր հետազոտությունների համար Օբամայի կառավարության կողմից կատարվելիք ֆինանսական հատկացումները պետք է փոխեն այդ իրավիճակը:
 
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն բժիշկ Ֆրանսիս Քոլինսի խոսքերով՝ նոր միջոցների օգնությամբ հետազոտությունները կարագացնեն բուժման որոնումները՝ նպատակ, որն ավելի մոտ է թվում, քան երբևէ:
 
«Վերջապես սկսում ենք հասկանալ, թե ինչ է պատահում Ալցհայմերով հիվանդի ուղեղի բջիջներում և ինչպես է այն տարածվում: Դա ամենամեծ հնարավորությունն է՝ գտնելու բուժման այնպիսի մոտեցում, որը կթափանցի հիվանդության խորքը», - ասում է Քոլինսը:
 
Այլ փորձագետներ նույն հույսն ունեն: Առողջապահության աջակցության ամերիկյան հիմնադրամի փոխնախագահ Գայ էյկինը հովանավորում է Ալցհայմերի և ծերանալու հետ կապված այլ հիվանդությունների հետազոտությունը:
 
«Մոտ ապագայում հիվանդությունը փոփոխող բուժում կհայտնաբերվի և  այս հիվանդությունը բուժելու ձգտումը կմեծանա գալիք տասնամյակում: Հնարավոր է՝ այն դանդաղ է, սակայն ուսումնասիրությունը, դժբախտաբար, դանդաղ գործընթաց է», - ասում է Էյկինը:
 
Ալցհայմերի հիվանդությունն առաջին անգամ ճանաչելուց մեկ դար հետո այն մնում է բժշկական համառ առեղծված՝ առանց դրա պատճառի կամ բուժման որևէ բանալու: Սակայն փորձագետները վստահ են, որ շարունակական հետազոտության առաջընթացի և քաղաքական հանձնառության շնորհիվ Ալցհայմերի դեմ պայքարում շուտով հաջողություն կարձանագրվի:

Սկզբնաղբյուր. amerikayidzayn.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ