Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գիտնականները հայտնաբերել են ստեղծագործելու համար պատասխանատու նեյրոններ ստեղծող ցողունային բջիջներ

Գիտնականները հայտնաբերել են ստեղծագործելու համար պատասխանատու նեյրոններ ստեղծող ցողունային բջիջներ

Գիտնականները հայտնաբերել են ցողունային բջիջների ընտանիք, որոնք ստեղծում են ստեղծագործելու համար պատասխանատու նեյրոններ: Բջիջները հայտնաբերվել են մկների սաղմերում, դրանք կազմավորվում են գլխուղեղի կեղևի վերին շերտերում: Մարդկանց մոտ ուղեղի այդ հատվածը պատասխանատու է վերացական մտածողության, ստեղծագործելու, ապագայի պլանավորման, հրատապ խնդիրների լուծման համար: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:

Հայտնագործությունն արել են Կալիֆոռնիայի Սկրիպսի հետազոտական ինստիտուտի փորձագետները:

Նեյրոնների ամենաբարակ ներքին շերտերը, որոնք միանում են գլխուղեղի և ողնուղեղի բջիջների հետ, կարգավորում են հիմնական ֆունկցիաները` շնչառությունն ու շարժումը: Ավելի հաստ վերին շերտերը, որոնք տեղակայված են ուղեղի արտաքին մակերևույթին, պարունակում են նեյրոններ, որոնք միավորում են զգացողության օրգաններից ստացվող ինֆորմացիան:

Մտածողության գերագույն գործառույթը տեղակայված է նեյրոնների վերին շերտերում, որոնք էվոլյուցիայի տեսանկյունից իրենցից ներկայացնում են ուղեղի «նորագույն» հատվածներ: Լաբորատոր պայմաններում ցողունային բջիջների աճեցումը թույլ կտա կանաչ լույս վառել այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են աուտիզմն ու շիզոֆրենիան:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ