Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ուղեղի աշխատանքը կարող է վկայել հարբեցողության հակվածության մասին

Ուղեղի աշխատանքը կարող է վկայել հարբեցողության հակվածության մասին

ԱՄՆ գիտնականները պարզել են, որ դեռահասների ուղեղի որոշակի ակտիվության դեպքում կարելի է հասկանալ կյանքի ընթացքում հարբեցող դառնալու նրա հակվածության հավանականությունը։

Մասնագետները ուսունասիրել են 12-16 տարեկան 40 առողջ դեռահասների ուղեղի աշխատանքի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի նկարները։ Հետագայում նրանք շարունակել են փորձարկման խմբում ընդգրկված դեռահասների դիտարկումը, եւ երեք տարի անց կրկին նկարել են նրանց ուղեղի աշխատանքը։ Թինեյջերների կեսը այդ ընթացքում հակվածություն է ձեռք բերել ալկոհոլի նկատմամբ։ Հետազոտման արդյունքում պարզվել է, որ այն դեռահասները, ում ուղեղի որոշակի հատվածներում ավելի նվազ ակտիվություն է գրանցվել, ռիսկային խմբում են հայտնվել։

Ռիսկային խմբում գտնվող դեռահասները ավելի մեծ դժվարությամբ են կատարել հիշողությանը վերաբերող խնդիրները։

Փորձը ամրագրել է այն փաստը, որ ալկոհոլիզմը ազդում է դեռահասների ուղեղի զարգացման վրա։ Բացի դրանից պարզվել է, որ հնարավոր է հասկանալ, թե որ երեխաներն են ռիսկային խմբում, որոնք՝ ոչ։ Դա նշանակում է, որ որոշ մարդկանց մոտ կարող է բիոլոգիական նախադրյալներ լինեն ալկոհոլիզմի զարգացման առումով։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ