Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ծանոթ երաժշտությունը կարող է հիվանդներին արթնացնել կոմայից

Ծանոթ երաժշտությունը կարող է հիվանդներին արթնացնել կոմայից

Անցած ամիս տասնյակ ամսագրեր հաղորդեցին 7-ամյա Շառլոտ Նեվեի մասին լուրը, ով կոմայից արթնացել էր այն պահին, երբ լսել էր Ադելի՝ իր սիրելի "It's a complete miracle" երգը: Շառլոտը երգը լսելով՝ սկսել էր ժպտալ: Նման շատ այլ դեպքեր են հայտնի:

The Guardian-ը հայտնում է, որ 2000 թվականին Բրիսթոլից մի քանի գիտնականներ ցույց տվեցին, որ որոշ հիվանդներ կոմայից արթնանում են, երբ լսում են իրենց անունը ուղեղի P300 կոչվող ալիքով, որը նշանակում է, որ ուղեղը գիտակցում է լսածը: Այս ազդանշանը նաև նշանակում է, որ ամենայն հավանականությամբ հիվանդը կառողջանա:

Նոր հետազոտության մեջ ֆրանսիացի գիտնականները եզրակացրել են, որ ծանոթ ու սիրելի երաժշտությունը կարող է իրականում ավելացնել կոմայից արթնանալու հավանականությունը և բարելավել մտավոր առաջընթացը:

Ֆաբիեն Պերինն ու իր գործընկերները ձայնագրել են կոմայի մեջ գտնվող մարդկանց ուղեղի գործունեությունը այն ժամանակ, երբ հնչեցրել են նրանց անունը` միաժամանակ այնպես անելով, որ լսեն իրենց ծանոթ երաժշտությունը:

Հետազոտողների թիմը հաստատել է, որ հիվանդները արթնանում են կոմայից իրենց անունը լսելիս, բայց ավելացրել է, որ երբ այդ ամենն ուղեկցվում է ծանոթ ու սիրելի երաժտությամբ, ապա կոմայից արթնանալու հավանականությունը մեծանում է:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ