Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Լսողության կորուստը` թուլամտության առաջացման նախանշան

Լսողության կորուստը` թուլամտության առաջացման նախանշան

Որպես թուլամտության և Ալցհեյմերի հիվանդության առաջացման նախանշան, բժիշկները դիտարկում են նաև հասուն և տարեց մարդկանց լսողության նվազման փաստը:

 

ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի բժշկական ինստիտուտի աշխատակիցները 18 տարի շարունակ հետազոտել են ունակությունների և լսողության ընդհանուր ստուգում անցած` թուլամտությամբ չտառապող 36-90 տարեկան 639 անձանց: Հետազոտվածներից 125-ի մոտ հայտնաբերվել է լսողության աննշան (25-40 դԲ), 53-ի մոտ` չափավոր (41-71 դԲ) նվազում, 6-ի մոտ արձանագրվել է լսողության կորուստ (70 դԲ ավելի): Նրանցից 58-ի մոտ թուլամտության, իսկ 37-ի` Ալցհեյմերի հիվանդության նախանշաններ էին ի հայտ եկել: Ստուգման արդյունքում պարզվել է, որ թուլամտության առաջացման վտանգը մեծ է հատկապես այն հետազոտվածների մոտ, որոնց լսողությունը նվազել էր 25 դԲ ավելի: Ընդ որում, որքան զգալի էր լսողության կորուստը, այնքան ավելի մեծ է թուլամտության առաջացման հավանականությունը: Պարզվել է, որ տարիքը և հիվանդության առաջացման վտանգը համահարաբերական են, օրինակ, եթե լսողությունը կորցրել է վաթսունն անց մարդը, նրա մոտ թուլամտության առաջացման հավանականությունը երեք անգամ մեծանում է: Պարզվել է նաև, որ լսողության 10 դԲ կորստի դեպքում Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը մեծացել է 20 տոկոսով: Լսողական սարքի օգտագործմամբ թուլամտության և Ալցհեյմերի հիվանդության առաջացման զարգացումը չի կանխվել:

 

Հետազոտողները պարզաբանելով երևույթների փոխադարձ կապը` ենթադրում են, որ լսողության և ունակությունների նվազումը պայմանավորված է օրգանիզմի նյարդային բջիջների քայքայմամբ:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ