Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Սարդերն ու կարիճները քաղցկեղի և Ալցհեյմերի հիվանդության բուժման բանալի

Սարդերն ու կարիճները քաղցկեղի և Ալցհեյմերի հիվանդության բուժման բանալի

Leiurus quinquestriatus կարիճի և Սև այրի սարդի թույնը կարող են նոր միջոց դառնալ հիվանդությունների բուժման համար: Մեկ խայթոցով կարիճը զոհի օրգանիզմ է ներարկում մոտ 2.5 մլ թույն, գրում է The Telegraph-ը:

Թույնի ակտիվ բաղադրիչը քլորոտոքսինն է: Այն ներվային համակարգի ֆունկցիան է խաթարում, տենդ, ուժեղ ցավեր, ջղաձգում, կոմա և մահ, որը պայմանավորված է թոքերի աշխատանքի դադարեցմամբ:

Պետք է նշել, որ կարիճի թույնը ավանդաբար որպես ցավազրկող է կիրառվել: Սակայն այժմ ամերիկյան մասնագետները դրանից հակաքաղցկեղային միջոց են փորձում ստանալ: Նրանք պարզել են, որ քլորոտոքսինը կարողանում է միանալ քաղցկեղի բջիջներին՝ չդիպչելով առողջներին:

Ինչ վերաբերվում է Սև այրուն, ապա այդ սարդը շատ հազվադեպ է կծում, բայց նրա թույնը նույնպես մահացու է, իր բաղադրության մեջ մտնող լատրոտոքսինը պրոտեին է, որը նույնպես ներվային համակարգն է գրոհում և այն հորմոնները, որոնք մարմնի աշխատանքն են կարգավորում: Թույնը 10 րոպե հետո կաթված է առաջացնում:

Հարավային Աֆրիկայում տեղաբնակները այդ թույնը որպես խթանիչ են օգտագործում, կարծելով, որ այն տղամարդկային պոտենցինա է ուժեղացնում: Իսկ Չիլիի մասնագետները, հակառակը, այդ թույնը որպես տղամարդկային հակաբեղմնավորիչ են ուսումնասիրում:

Թույնում առկա ևս մեկ պեպտիդ գիտնականների ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ շատ տվյալներ վկայում են այն մասին, որ դրանով հնարավոր կլինի բուժել Ալցհեյմերի հիվանդությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ