Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Հատապտուղները կրճատում են Պարկինսոնի հիվանդության հնարավորությունը. հետազոտություն

Հատապտուղները կրճատում են Պարկինսոնի հիվանդության հնարավորությունը. հետազոտություն

Բրիտանացի և ամերիկացի գիտնականների համատեղ հետազոտության արդյունքում պարզվել է,որ հատապտուղների օգտագործումը տղամարդկանց շրջանում 40%-ով նվազեցնում է Պարկինսոնի հիվանդություն (նյարդային համակարգի ախտահարում) ձեռք բերելու հավանականությունը, գրում է Daily Mail-ը:

Պատճառը հատապտուղների բաղադրության մեջ առկա ֆլավանոիդներն են (հակաօքսիդանտներ), որոնք նյարդապաշտպան ազդեցություն ունեն: Ֆլավոնոիդները չեզոքացնում են բջիջների արտաքին շերտն ու ԴՆԹ-ն ախտահարող ազատ ռադիկալները, որոնք առաջանում են օրգանիզմում նյութափոխանակության արդյունքում:

Հետազոտությանը ներգրավված է եղել Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մոտ 130 հազար կին և տղամարդ: Գիտնականները, հաշվի առնելով նրանց տարիքը, ապրելակերպը և ճաշացանկը պարզել են, որ հատապտուղների օգտագործումը նվազեցնում է այս հիվանդության ձեռքբերման հնարավորությունը միայն տղամարդկանց մոտ: Իսկ կանանց շրջանում ֆլավոնոիդներով հարուստ սննդի ընդունումը որևէ էական արդյունք չի տվել:

Ֆլավանոիդները,որոնք առկա են նաև թեյի և կարմիր գինու մեջ, ի զորու են պաշտպանել սրտային,քաղցկեղային և մտավոր թերզարգացվածության հիվանդություններից:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ