ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ճարպակալումը պայմանավորված է հիպոթալամուսում նոր նեյրոնների գոյացմամբ
Անսահմանափակ սննդի հնարավորությունը և սիստեմատիկ կերպով չափից շատ ուտելը մկների ուղեղում նեյրոգենային երևույթ է առաջացնում. հանգեցնում է նոր նյարդային բջիջների առաջացմանը (նեյրոգենային, այսինքն` ընդունակ նոր նեյրոններ ստեղծելու): Դրանք առաջանում են ուղեղի հիպոթալամուսում` «սննդային կենտրոնում», և նոր ծնվող այդ բջիջների սահմանափակումն ախորժակի և քաշի նվազեցման է հանգեցնում: Նման եզրահանգման է եկել ամերիկաճապոնական կենսաբանական գիտական խումբը, որի հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Neuroscience ամսագրում:
Հայտնի է, որ հիպոթալամուսը պատասխանատու է օրգանիզմի բազմաթիվ հիմնական ֆունկցիաների բնականոն գործնեության համար, այդ թվում` շնչառության, մարսողական և էնդոկրին համակարգերի:
Ուղեղի այդ հատվածի աշխատանքի խաթարումը առողջական լրջագույն հետևանքներ է ունենում, որոնք սակայն կարելի է շտկել նյարդային բջիջների ճիշտ տեսակի վրա ներգործող դեղամիջոցների օգնությամբ:
Օրինակ՝ մարտ ամսվա սկզբին գիտնականները հայտնաբերեցին, որ օդում СО2 գազի պարունակության բարձր մակարդակի հետևանքով խաթարվում է հիպոթալամուսի աշխատանքը, արդյունքում` և՛ մարդը, և՛ կենդանիները սկսում են արագորեն գիրանալ:
Անսահմանափակ և սիստեմատիկ կերպով շատ ուտելու հետևանքով առաջացող նոր նյարդային բջիջներն այսպես կոչված «տանիցիտներն» են` հիպոթալամուսի ներսի թաղանթի միացնող բջիջները: Նորածին նեյրոնները տեղափոխվում էին հիպոթալամուսի մաս կազմող միջին բարձրունք, որտեղ գտնվում է կաթնասունների ախորժակի կենտրոնը:
Մկների երկու խմբի հետ կատարված հետազոտության արդյունքում պարզվել է այդ նորածին բջիջների դերը օրգանիզմի վրա: Հիպոթալամուսի նշագրված նեյրոններով մկների մի խմբին «սուղ» և «պասային» սննդակարգ է տրվել, մյուսին՝ ճարպերով հարուստ սննդի անսահմանափակ հնարավորություն:
Բարձր կալորիականությամբ և անսահմանափակ քանակով սննդից օգտված մկների ուղեղը 4 անգամ ավել նեյրոններ է արտադրել՝ համեստ սնվածների համեմատ:
Հետագայում փորձարկված նեյրոգենեզի բլոկավորումը հանգեցրել է ախորժակի և քաշի կտրուկ նվազմանը: Գիրացնող սննդակարգով սնված մկները, որոնց ենթարկել են բլոկավորման, կարճ ժամանակում ավելի նիհար են դարձել, քան սուղ սնված խմբի մկները:
Այսպիսով, գիտնականները եզրակացնում են, որ չափից ավել սնվելը և դրա հետևանքով առաջացող գիրությունը հիպոթալամուսում նոր նեյրոնների առաջացման հետևանք է: Շատ հնարավոր է, որ նմանատպ համակարգ գոյություն ունի նաև մարդու ուղեղում:
27.03.2012 Կարդացեք նաև
28.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ