Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Մարդու ուղեղի հնարավորությունները հասել են առավելագույնին

Մարդու ուղեղի հնարավորությունները հասել են առավելագույնին

Մարդու ուղեղի հնարավորությունները հասել են բարձրակետին` ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի կանոներն այլևս թույլ չեն տալիս զգալիորեն բարձրացնել Homo sapiens-ի մտավոր ունակությունները:

Այս եզրահանգման է եկել Քեմբրիջի համալսարանի գիտական կոլեկտիվներից մեկը, որն ուսումնասիրել է մարդու գլխուղեղի կառուցվածքը և նրա կողմից օգտագործվող էներգիայի չափը: Այս մասին հայտնում է «ԲիԲիՍի» գործակալությունը:

Գիտնականները հանգել են այն մտքին, որ ինտելեկտուալ կարողությունների աստիճանական էվոլյուցիան, որը տևել է մի քանի միլիոն տարի, հասել է իր ֆիզիկական առավելագույնին:

«Մենք հասել ենք գլխուղեղի զարգացման առավելագույնին»,- հայտարարել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Սայմոն Լոգլին:

Նրա խոսքերով` մարդու գլխուղեղը կազմում է մարդու ընդհանուր քաշի 2 %-ը, մինչ դեռ գլխուղեղը օգտագործում է օրգանիզմի կողմից օգտագործվող ողջ էներգիայի 20 %-ը:

Մենք պարզել ենք, որ ինտելեկտուալ գործունեության զարգացման համար, մարդու գլխուղեղին հարկավոր է զգալի չափով լրացուցիչ էներգիա, որը մարդը ստանալ չի կարող` ելնելով կառուցվածքի ֆիզիկական յուրահատկություններից»,- նշել է գիտնականը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ