Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ձիթապտղի յուղը նվազեցնում է ինսուլտի հավանականությունը. հետազոտություն

Ձիթապտղի յուղը նվազեցնում է ինսուլտի հավանականությունը. հետազոտություն

Ֆրանսիացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ձիթապտղի յուղի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է ուղեղի կաթվածի ռիսկը:


Գիտնականները 5 տարի ուսումնասիրել են ծեր մարդկանց ու բացահայտել, որ ուղեղի կաթվածից առաջացման հավանականությունը 41 տոկոսով ցածր է հատկապես նրանց մոտ, ովքեր իրենց ամենօրյա սննդակարգի մեջ ներառել են ձիթապտղի յուղ:

Հետազոտությանը մասնակցել է 65 տարեկան 7 հազար 625 մարդ:
Այդուհանդերձ, Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանի գիտնական Նիկոլայոս Սկարմեասը կարևորում է հետազոտության հետագա ուսումնասիրությունը, քանի որ ձիթապտղի յուղի ամենօրյա օգտագործումը միշտ չէ, որ անհրաժեշտ գրավական է ուղեղի կաթվածից խուսափելու համար:

Ինչպես հաղորդում է Reuters գործկալությունը, նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ այսպես կոչված միջերկրածովյան դիետան, որն իր մեջ ներառում է մրգերի, բանջարեղենների, հատիկավորների, ձիթապտղի յուղի ու ձկնատեսակների օգտագործում, կարող է նվազեցնել սրտային հիվանդությունների և շաքարախտի առաջացման հավանականությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ