Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Հակադեպրեսանտներն արագացնում են ուղեղի վնասված բջիջների աճը

Հակադեպրեսանտներն արագացնում են ուղեղի վնասված բջիջների աճը

Հակադեպրեսնտները կարող են արագացնել ուղեղի նոր բջիջների ստեղծումը և լավացնել վնասվելուց հետո նրանց գոյատևումը: Այս հաստատում է Ռոչեստրի համալսարանի հետազոտությունը:


Դոկտոր Ջեյսոն Խուանգը և նրա գործընկերները հետազոտություն են նախաձեռնել, այն բանից  հետո, երբ նկատել են, որ հակադեպրեսանտներ ստացող հիվանդներն ավելի արագ են առողջացել, քան նրանք, որոնք չեն ընդունել:  Միայն նրանց դեպրեսիան չէ, որ թուլացել է, նրանց հիշողությունը ևս լավացել է:


Մեկ այլ խմբի հետազոտությունը կենդանիների վրա ցույց է տվել, որ հակադեպրեսանտներն օգնում են ստեղծել և պահպանել ուղեղի նոր բջիջները: Այս գիտական աշխատանքի փորձը խթան եղավ  դոկտոր Խուանգի համար` հետազոտելու հակադեպրեսանտ իմիպրամինի գործունեությունը լաբորատոր մկների վրա:


Գիտնականները բացահայտեցին, որ իմիպրամինը շատացրել է նեյրոնների քանակությունը հիպպոկամպում՝ ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է հիշողության համար: Մկները, որոնց բուժել են իմիրամինով, միջինում 70% ավելի շատ նեյրոն ունեին չորս շաբաթ անց, քան այն մկները, որոնք դեղամիջոց չէին ստացել: Օգտակար հատկանիշներ շարժիչային  ֆունկցիաներում, ինչպես նաև հակադեպրեսանտներ ստացող մարդկանց մոտ չեն նկատվել:

Սկզբնաղբյուր. ScienceDaily
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ