Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ուղեղի նկարները ցույց են տալիս հակահասարակական պահվածքով դեռահասների ուղեղի կառուցվածքի տարբերությունները

Ուղեղի նկարները ցույց են տալիս հակահասարակական պահվածքով դեռահասների ուղեղի կառուցվածքի տարբերությունները

Խեղաթյուրված պահվածքով ագրեսիվ և հակահասարակական դեռահասների ուղեղի նկարները ցույց են տվել ուղեղի զարգացման մեջ կառուցվածքային տարբերություն, որը կարող է կապ ունենալ նրանց վարքագծի հետ:

 

Խեղաթյուրված պահվածքը դա հոգեկան վիճակ է, որը բնութագրվում է հակահասարակական և ագրեսիվ պահվածքով: Այն կարող է զարգանալ մանկության  կամ դեռահասության ժամանակ: Այս հիվանդությունը բարձրացնում է հասուն տարիքում այլ  հոգեկան խնդիրներ ձեռք բերելու ռիսկը:

 

Քեմբրիջի համալսարանի և MRC Cognition and Brain Sciences Unit-ի նյարդաբաններն օգտագործել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, որպեսզի չափեն ուղեղի հատվածների չափերը նման խնդիր ունեցող 65 դեռահասի մոտ և արդյունքները համեմատեն 27 դեռահասների հետ, ովքեր նման խնդիր չունեն:

 

Արդյունքները ցույց են տվել, որ երբ մարդը ցավ է զգում, ամիգդալան և ինսուլան՝ ուղեղի հուզումները, էմպատիան սահմանող հատվածները, այս խնդրով դեռահասների մոտ ավելի փոքր են, թեկուզև նման փոփոխություն կար և′ խանգարված պահվածքով, և′ նորմալ դեռահասների մոտ:

 

Ուղեղի այս հատվածներում գորշ նյութի չափի փոփոխությունը կարող է բացատրել, թե ինչու նման խնդրով երեխաները դժվարանում են այլ մարդկանց էմոցիաները հասկանալ:

 

Անհրաժեշտ են ուղեղի այս կառուցվածքի փոփոխությունների, դրանց պատճառների և հետևանքների հետազոտություններ:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ