Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Պարկինսոնի հիվանդության վաղ ախտանիշները թաքնված են քնի մեջ

Պարկինսոնի հիվանդության վաղ ախտանիշները թաքնված են քնի մեջ

Դանիայի գիտնականնները սոցիալ-տնտեսական լայնամասշտաբ հետազոտության ընթացքում նկատել են, որ Պարկինսոնի հիվանդության վաղ ախտանիշներ կարելի է նկատել քնի մեջ կամ աչքերի արագ շարժման փուլում (ԱՇՓ):

 

Նեյրոֆիզիոլոգիայի պրոֆեսոր Պոլ Ջեննումն ասում է. «Հետազոտության ընթացքում մենք տեսանք, որ ախտորոշումից դեռ ութ տարի առաջ հիվանդների առողջության և աշխատանքային ցուցանիշները խոսում են այն մասին, որ ինչ-որ բան այն չէ»:

 

Վաղ ախտանիշներից են քնի և ԱՇՓ խանգարումները: Երբ մենք քնած ենք, մարմիննն անջատում է մկանների շարժումները ԱՇՓ ընթացքում, սակայն խանգարումների դեպքում այն շարունակում է ակտիվ մնալ, մարդիկ սկսում են զանազան գործողություններ կատարել՝ ձեռքի կամ ոտքի սովորական լարվածությունից մինչև քնի մեջ աքացի տալն ու ճչալը:

 

Որոշ դեպքերում նման գործողությունները կարող են վնասել հիվանդներին կամ նրանց զուգընկերներին:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ