Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ուղեղի ոչ ինվազիվ խթանումը կարող է լավացնել ընկալումն ինսուլտից հետո

Ուղեղի ոչ ինվազիվ խթանումը կարող է լավացնել ընկալումն ինսուլտից հետո

Ինսուլտից հետո էլեկտրական խթանում և ընկալման համար վարժություններ կատարող հիվանդները լավ արդյունքներ են ցույց տվել, ի տարբերություն նրանց, ովքեր նման կուրս չեն անցել:

 

Ընկալման հետ խնդիրներն ինսուլտի տարածված և լուրջ բարդություն են: Այն կարող է հանգեցնել ասպիրացիայի, ինչը  վիճակ է, երբ սնունդը կամ կողմնակի նյութը հայտնվում է թոքերում՝ առաջացնելով թոքերի բորբոքում:  Ասպիրացիան և ասպիրացիոն թոքաբորբը կարող են մահվան հանգեցնել:

 

Գլխուղեղի ոչ ինվազիվ խթանուման համար օգտագործում են թույլ էլեկտրական հոսանք: Այն փոխանցվում է էլեկտրոդների միջոցով, որոնք տեղակայված են գլխին՝ ակտիվացնելու գլխուղեղի անհրաժեշտ գոտիները: Գիտնականները հայտաբերել են, որ խթանումից հետո հիվանդների ընկալելու կարողությունը բարձրացել է ավելի քան 2,5 միավոր՝ յոթ բալանոց սանդղակում, ի տարբերություն մարդկանց, ովքեր չեն անցել նման միջամտություն և նրանց մոտ լավացման չափման միավորը մեկ էր:  Խթանման արդյունքում բոլոր հիվանդներից 86 տոկոսի մոտ ընկալումը լավացել էր երկու միավորով:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ