Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Նեյրոգենեզը կապված է ֆիզիկական վարժությունների և սեռական վարքագծի հետ

Նեյրոգենեզը կապված է ֆիզիկական վարժությունների և սեռական վարքագծի հետ

Հոնգկոնգի միջդիսցիպլինար խմբի կողմից հրատարակված երկու ուսումնասիրություններ կապ են հաստատում ուղեղի երկու կարևոր հատվածներում՝ առանցքային բջիջների վերականգնման և սթրեսը նվազեցնող վարժություններից ստացվող օգուտի միջև:

 

Համաձայն գիտնականների՝ ուղեղի կարևոր շրջաններից մեկը՝ հիպոկամպը, «նեյրոգենետիկ գոտի» է, որը պատասխանատու է զգացմունքների և հիշողության կարգավորմանը: Հիպոկամպում նոր նեյրոնների դերը վատ է սահմանված, սակայն, գիտնականները հավելեցին, որ հիպոկամպի վրա սթրեսի արդյունքները քաջ հայտնի են: Սթրեսը, հատկապես դեպրեսիան և ուղեղի հետվնասվածքային իրավիճակները նվազեցնում են հիպոկամպը: «Վերջին արդյունքները ցույց են տալիս, որ հիպոկամպում նեյրոգենեզի վրա դրական ազդեցություն են թողնում ֆիզիկական վարժությունները, որոնք նաև հակասթրեսային են»,- հաստատում են հետազոտողները:


Նեյրոգենեզի և սեռական վարքագծի կապն արտահայտված է նրանում, որ սուբվենտրիկուլյար գոտում (SVZ), որը կապում է ողնուղեղային հեղուկ արտադրող փորոքները, վերարտադրողական ֆունկցիայի դեր է կատարում: Հետազոտության արդյունքները  ցույց են տալիս, որ վերարտադրողական գործընթացները և սեռական ազդանշանները, ինչպիսիք ֆերոմոններն են, կարող են ազդել հոտառական համակարգի և SVZ-ի նեյրոգենեզի կարգավորման վրա: Սակայն հետազոտողները նշում են, որ սեռական վարքագծի վրա նոր նեյրոնների հստակ ազդեցությունն այսօր քննարկվում է: Նրանք հիմնվում են կենդանիների փորձարկումների վրա, որոնք ցույց են տալիս, որ նեյրոգենեզը իգական սեռի կողմից արականի ընտրության մեջ դեր է խաղում, և նեյրոգենեզի ճնշումը կապված է սեռական գործունեության նվազման հետ:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. lenta.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ