Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Մասնագետ. նյարդային հիվանդություններով հիվանդացությունների ցուցանիշի աճ կա

Մասնագետ. նյարդային հիվանդություններով հիվանդացությունների ցուցանիշի աճ կա

Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր, Երևանի գլխավոր նյարդաբան Էլմիրա Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նյարդային հիվանդություններով հիվանդացությունների ցուցանիշի աճ կա:

Առաջին հերթին, մասնագետը նկատեց, որ նյարդային հիվանդություններն ավելի շատ հանդիպում են մինչև 60 տարեկան մարդկանց մոտ, ինչը չի կարելի ասել սիրտ-ամոթային հիվանդությունների մասին:

Խոսելով արյան ճնշման հետ կապված հիվանդությունների, մասնավորապես ճնշման տատանումների մասին, նկատեց, որ հանրապետությունում տղամարդկանց շրջանում հիմնականում տարածված են սրտամկանի ինֆարկտները, իսկ կանանց մոտ՝ ինսուլտները։

Տղամարդկանց մոտ այս հիվանդությունները, Է. Գևորգյանի խոսքով, ավելի հաճախ նկատվում են 40-50 տարեկանն ընկած հատվածում, իսկ կանանց մոտ` 40-60: Այսինքն` ինչպես մասնագետը մեկնաբանեց, տղամարդկանց մոտ այս հիվանդություններն ավելի վաղ տարիքում են հանդիպում և ավելի ծանր են լինում, քան կանանց մոտ։ Նա նկատեց, որ կան որոշակի հիվանդություններ, օրինակ` արյան բարձր ճնշումը, որոնք պետք է մշտական հսկողության պահել ու դեղորայք օգտագործել` այլ բարդություններից խուսափելու համար: Մայրաքաղաքի գլխավոր նյարդաբանը բարձր ճնշում ունեցողներին խորհուրդ տվեց մշտապես դեղորայքային բուժում անցնել:

Վերջում նա նշեց, որ արյան բարձր ճնշում ունեցողները պետք է իրենց առողջությանը հետևեն հատկապես անցումային սեզոններին` գարնանն և աշնանը: Հայաստանի համար այս առումով վտանգավոր են համարվում ապրիլ-մայիս ամիսները։

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ