Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Ժողովրդական բժշկությունն` ընդդեմ մաշկային հիվանդությունների

Ժողովրդական բժշկությունն` ընդդեմ մաշկային հիվանդությունների

Հարյուրամյակների ընթացքում մարդկությունը բազմաթիվ բուժիչ դեղատոմսեր է հավաքել մաշկային տարբեր հիվանդությունների դեմ: Բազմաթիվ մաշկային հիվանդությունների համար շատ արդյունավետ են բուժական լոգանքները: Իհարկե, պետք է միշտ հիշել, որ դրանք բուժիչ միջոցներ են եւ ոչ թե հիգիենիկ նպատակով կատարվող պրոցեդուրաներ, այդ պատճառով անհրաժեշտ է անպայման խորհրդակցել համապատասխան բժշկի հետ:

 

Բուժիչ լոգանքի տեւողությունը պետք է չգերազանցի 20 րոպեն, իսկ ջրի ջերմաստիճանը պետք է լինի 35-40 աստիճան: Մեր ընթերցողներից Անուշ Ասատրյանն իր ուղարկած դեղատոմսով փորձում է օգնել «սագամաշկ» հիվանդություն ունեցողներին: Անուշն առաջարկում է 0,5 կգ կարտոֆիլի օսլան լցնել վաննայի մեջ` նախապես բացելով այն գոլ ջրով, ու ավելացնել 1 ճաշի գդալ փշատերեւային էքստրակտ (խվոյնի էքստրակտ): Այս ամենով լոգանք ընդունելուց հետո խոնավ վիճակում մաշկին քսել որեւէ սնուցող քսուք կամ կոսմետիկական կաթ:

 

Հատկապես երիտասարդներին շատ է անհանգստացնում կորյակային ցանն ու դրա բորբոքված ձեւերը, որոնք երեւում են սեւ կետերի տեսքով: Շատ ուժեղ ցանի դեպքում, իհարկե, պետք է անպայման դիմել բժշկի, քանի որ տնային պայմաններում ուգրիներից ազատվելը շատ դժվար է: Ոչ մի դեպքում չի կարելի սեղմել ուգրիները, հատկապես քիթ-բերանի շրջակայքում եղածները:

 

Ուգրիներից ազատվելու արդյունավետ միջոց են հետեւյալ բույսերից պատրաստված վաննաները. վերցնել 25-ական գիհու ցորենահատիկ, նարդոսի ծաղիկներ, սրոհունդի խոտ, երիցուկի ծաղիկներ, այնուհետեւ` 50-ական գրամ լորենու ծաղիկ, ուրցի ու անանուխի տերեւներ ու այս ամենը գցել կտորե պարկի մեջ, վրան լցնել 2 լիտր ջուր եւ հասցնել եռման ջերմաստիճանի, ապա 30 րոպե եռալուց հետո քամել վաննայի մեջ: Այսպիսի լոգանք կարելի է ընդունել շաբաթը 1 անգամ:

 

Սեւ կետիկներից ազատվելու շատ լավ միջոց է նաեւ վարսակաձավարի թեփուկները: 1 բաժակ այդ վարսակաձավարից պետք է անցկացնել մսաղացով, ավելացնել 1 թեյի գդալ կերակրի սոդա ու ստացված խառնուրդին ավելացնել այնքան ջուր, որ ստացվի համասեռ մի զանգված: Այնուհետեւ այն պետք է մատների ծայրով տարածել մարմնի վրա: Պահել մի քիչ ու լվանալ թրջած բամբակե տամպոնի միջոցով:

 

Սպիտակ կավն օգնում է կորյակային ցանի դեպքում: Այն մաքրում է մաշկը, լավացնում է նյութափոխանակությունն ու նպաստում մազերի ամրացմանը: Երկնագույն կավը գերազանց հակաբորբոքային միջոց է, որը միաժամանակ օժտված է մաքրելու հատկությամբ: Այն թուլացնում է մաշկի ձգվածությունը, ունի սպիտակեցնող ու մաշկը հարթեցնող հատկություն: Իհարկե, ինչպես բոլոր բուժամիջոցները, այնպես էլ կավն ունի օգտագործման իր հակացուցումները: Խորհուրդ չի տրվում կավի կոմպրեսներ դնել կրծքի ու ստամոքսի շրջանում: Տուբերկուլյոզով եւ չարորակ ուռուցքով հիվանդներին եւս հակացուցված է կավով բուժումը:

 

Ինչպես պատրաստել կավից կոմպրեսներ

 

Կավի փոշին խառնել ջրի հետ 1:1 հարաբերությամբ` անընդհատ խառնելով փայտե կամ ապակե գդալով այնքան ժամանակ, մինչեւ կստացվի միատարր զանգված: Այս խառնուրդը կարելի է երկար ժամանակ պահպանել սառնարանում, իսկ շատ խտանալու դեպքում կարելի է մի քիչ ջուր ավելացնել: Մաշկի ալերգիկ ցանի դեպքում կարելի է եղինջը եփել եռջրում, ու ցայվել այդ ջրով լողանալուց հետո, իսկ ահա կարտոֆիլի հյութը շատ օգտակար է մաշկի բծերը հեռացնելու համար:

 

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

18.05.2014

Հարգելի Մարիա, բարև Ձեզ, դժվարանում ենք խորհուրդ տալ, քանի որ նման փորձի տեղեկատվության չենք տիրապետում: Դիմեք մաշկաբան-կոսմետոլոգի:

Մարիա

16.05.2014

barev dzez,es sagamashk hivandutyun unem,kaseq ayd bujich vannan inchqan jamanak@ mek kirarem,u erb ardyunq@ aknhayt klini?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ