ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն
Ի՞նչն է վնասում դեմքի մաշկին
Եթե մաշկը լավ վիճակում է, այն մեզ թույլ է տալիս դուրս գալ տանից առանց դիմահարդարման, իսկ ահա անհաջող օրերին քիչ է մնում նույնիսկ դեմքը ծածկենք շղարշով: Բայց երբեմն նման մաշկի համար մենք ինքներս ենք մեղավոր: Նրանց, ովքեր չեն սեղմում դեմքի պզուկները, կարելի է դասել սրբերի շարքին:
Բրիտանացի մաշկաբանների ընկերության մասնագետների կարծիքով, չհասունացած պզուկների սեղմումն ավելի է խորացնում մաշկի բորբոքումը: Այս դեպքում չհասունացած գլխիկի վերքի միջոցով վարակ է անցնում եղունգներից, որը հետագայում ապաքինվելով՝ մնում է սպիի տեսքով: Ճիշտ կլիներ այս դեպքում օրը երկու անգամ այդ մասերը մշակել սալիցիլային քսուքներով, որը վաճառվում է ցանկացած դեղատանը: Այս ձեւով կարելի է 1 շաբաթվա ընթացքում բուժել պզուկները:
Լավ մաշկ ունենալու համար պետք է քիչ շաքար օգտագործել, քանի որ այն կարող է քիմիական ռեակցիայի մեջ մտնել մաշկի որոշ էլեմենտների հետ ու առաջացնել անհարթություններ: Այս դեպքում մաշկն արագ կնճռոտում է:
Մաշկին կոպիտ վնաս է հասցնում ծխելը: Ծխախոտի յուրաքանչյուր գլանակ պարունակում է մինչեւ 4000 տեսակի թունավոր նյութեր, որոնց մեծ մասն արյան հետ ընկնում են էպիդերմիսի խորը շերտերը: Եվ, փաստորեն, ծխելու ազդեցությունը մաշկի վրա այնքան տեսանելի է, որ արտաքինից կարող ես որոշել՝ տվյալ անձնավորությունը ծխո՞ւմ է, թե՞ ոչ: Ծխողների մաշկի գույնը փոխվում է, աչքերի շուրջ առաջանում են կնճիռներ: Այս դեպքում միակ ճիշտ որոշումը ծխելը թողնելն է:
Ալկոհոլը եւս ազդում է մաշկի վրա: Ալկոհոլն ինքը թույն է, բացի այդ, այն լայնացնում է անոթները: Ալկոհոլի անընդհատ օգտագործման հետեւանքով լայնանում են անոթներն ու սկսում քրոնիկական բնույթ կրել` այսինքն, փոքր անոթներից բացի, սկսում են լայնանալ նաեւ մեծ անոթները, ինչն էլ նպաստում է մաշկի քրոնիկական կարմրելուն: Գոնե շաբաթվա մեջ 3-4 օր պետք է ընդհանրապես հրաժարվել ալկոհոլի գործածությունից: Մաշկի վրա կործանարար ազդեցություն են ունենում ուլտրամանուշակագույն ճառագայթները: Աշխատեք արեւի տակ քիչ գտնվել:
17.09.2009 Կարդացեք նաև
Ծառայությունում կատարվում է մաշկային պապիլոմաների, ֆիբրոմաների, վիրուսային ախտահարումներ հեռացում, ակնեի, սնկային հիվանդությունների, ինչպես նաև գլխամաշկի դերմատիտների, եղունգների ախտահարումների բուժում...
14.07.2021
Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...
30.03.2020
Էկզեման ամենատարածված ոչ ինֆեկցիոն բնույթի մաշկային հիվանդություններից է, որի բուժումը բավականին բարդ խնդիր է, իսկ Հարավային Կորեայի գիտնականներն առաջարկում են բուժել պորտալարային ցողունային բջիջների ներարկումներով...
20.11.2018
Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...
28.12.2016
Շոտլանդիայից 31-ամյա Քիմբերլի Գլեդմանը սթրեսի հետեւանքով առաջացած էկզեման հաջողությամբ բուժել է սեփական կրծքի կաթից պատրաստված օճառով: Իհարկե, նա խոստովանել է, որ ամուսինն այս կոսմետոլոգիական...
21.11.2016
Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...
29.09.2016
Գիտնականները ԱՄՆ-ում մշակել են անտեսանելի էլաստիկ թաղանթ, որը հնարավոր է դնել մաշկի վրա և այդպիսով նվազեցնել ո՛չ միայն կնճիռների և աչքերի տակի պարկերի տեսանելիությունը, այլև, իրապես, բարելավել մաշկի վիճակը դրա...
11.05.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ