Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Նիհարելը կարող է թեթեւացնել փսորիազի ախտանշանները. news.am

Նիհարելը կարող է թեթեւացնել փսորիազի ախտանշանները. news.am

Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել Herlev and Gentofte Hospital и University of Copenhagen-ի գիտնականները:

The American Journal of Clinical Nutrition գիտական ամսագրում հրապարակված հոդվածում ներկայացված է գիտնականների համատեղ իրականացրած հետազոտությունը, որին մասնակցել է ճարպակալմամբ եւ փսորիազով տառապող 60 մարդ: Կամավորները 16 ամսվա ընթացքում 15 կգ-ով նիհարել են:

Նիհարելու շնորհիվ մասնակիցների կյանքի որակն էականորեն բարձրացել է: Դրանից զատ, փսորիազի ախտանշանները դարձել են պակաս արտահայտված: Գիտնականների խոսքով, այսպիսով, մարմնի զանգվածի 10-15%-ով նվազումը փսորիազով եւ ճարպակալմամբ տառապող մարդկանց համար օգտակար է: Արդյունավետությունը պահպանվել է նաեւ մեկ տարի անց, չնայած կամավորներն այդ ընթացքում միջինը մոտ 5 կգ-ով գիրացել էին:

Հետազոտողները պնդում են, որ փսորիազը եւ ճարպակալումը մեծացնում են սրտի իշեմիկ հիվանդությունների, հիպերտոնիայի, հիպերխոլեսթերինեմիայի եւ շաքարախտի առաջացման հավանականությունը: Իսկ նիհարելը եւ քաշի հետագա պահպանումը դրականորեն են ազդում փսորիազով տառապող մարդկանց առողջական ընդհանուր վիճակի եւ կյանքի որակի վրա, ուստի, գիտնականների կարծիքով, քաշի կորուստը հարկ է ներառել փսորիազով, ճարպակալմամբ տառապող հիվանդների բուժման սխեմայի մեջ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. kosicednes.sk
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ