ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն
Նոր միջոցը ճաղատացած մարդկանց օգնում է վերականգնել մազերի 90 տոկոսը. news.am
Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող 12 կամավոր է մասնակցել: Հիվանդները JAK-կինազայի ռուկսոլիտինիբ պաշարիչ են ընդունել եւ դեղի ընդունման 3-6 ամսվա ընթացքում հիվանդների 75 տոկոսի մոտ վերականգնվել է նախկինում կորցրած մազածածկույթի մոտավորապես 90 տոկոսը: Մինչ այդ միջոցն արդեն փորձարկվել էր կենդանիների վրա:
Բժիշկ Ջուլիան Մակեյ-Ուգգանը ենթադրում է, որ JAK-կինազայի պաշարիչը գուցե առաջին արդյունավետ միջոցն է օջախային ալոպեցիայի դեմ: Ի դեպ, նոր միջոցը նաեւ թերություններ ունի. դրա ընդունումը դադարեցնելուց հետո մազերը դարձյալ սկսել են թափվել, չնայած` ոչ նույն չափով, ինչպես մինչեւ ռուկսոլիտինիբի կուրսը: Այդ հետազոտության մասին հայտնում է Journal of Clinical Investigation/Insight ամսագիրը:
Մեկ այլ հետազոտական խումբ JAK-կինազայի մեկ այլ պաշարիչ է փորձարկել` տոֆացիտինիբ դեղը: Այն եւս արդյունավետ է եղել, չնայած ավելի փոքր թվով հիվանդների է օգնել. բարելավումներ դիտարկվել են հիվանդների 32 տոկոսի մոտ (նրանց մազածածկույթը վերականգնվել է մոտավորապես 50 տոկոսով): Ինչպես ռուկսոլիտինիբի դեպքում, դեղի ազդեցությունն այնքան էլ երկարատեւ չի եղել. դեղի ընդունումը դադարեցնելուց 8.5 շաբաթ անց հիվանդները դարձյալ սկսել են մազեր կորցնել:
Հիվանդները լավ են տարել երկու դեղը, դրանք կողմնակի հետեւանքներ չեն առաջացրել: Հիմնական բարդացումը եղել է իմունիտետի նվազումը եւ, հետեւաբար, հիվանդությունների նկատմամբ ընկալունակությունը:
Նշենք, որ JAK-կինազայի պաշարիչներն արդեն հավանության են արժանացել ոսկրածուծի քաղցկեղի, ինչպես նաեւ ռեւմատոիդ հոդացավի բուժման համար: Բացառված չէ, որ մոտ ժամանակներս դրանք սկսեն կիրառվել նաեւ ճաղատացման դեմ պայքարում:
Կարդացեք նաև
Ծառայությունում կատարվում է մաշկային պապիլոմաների, ֆիբրոմաների, վիրուսային ախտահարումներ հեռացում, ակնեի, սնկային հիվանդությունների, ինչպես նաև գլխամաշկի դերմատիտների, եղունգների ախտահարումների բուժում...
14.07.2021
Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...
30.03.2020
Էկզեման ամենատարածված ոչ ինֆեկցիոն բնույթի մաշկային հիվանդություններից է, որի բուժումը բավականին բարդ խնդիր է, իսկ Հարավային Կորեայի գիտնականներն առաջարկում են բուժել պորտալարային ցողունային բջիջների ներարկումներով...
20.11.2018
Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...
28.12.2016
Շոտլանդիայից 31-ամյա Քիմբերլի Գլեդմանը սթրեսի հետեւանքով առաջացած էկզեման հաջողությամբ բուժել է սեփական կրծքի կաթից պատրաստված օճառով: Իհարկե, նա խոստովանել է, որ ամուսինն այս կոսմետոլոգիական...
21.11.2016
Գիտնականները ԱՄՆ-ում մշակել են անտեսանելի էլաստիկ թաղանթ, որը հնարավոր է դնել մաշկի վրա և այդպիսով նվազեցնել ո՛չ միայն կնճիռների և աչքերի տակի պարկերի տեսանելիությունը, այլև, իրապես, բարելավել մաշկի վիճակը դրա...
11.05.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYe8GNIk' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ