Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Լաբորատորիայում աճեցված արհեստական մաշկն ի վիճակի է քրտնելու. news.am

Լաբորատորիայում աճեցված արհեստական մաշկն ի վիճակի է քրտնելու. news.am

RIKEN ինստիտուտի ճապոնացի գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում մաշկի հյուսվածքներ աճեցնել, որոնք մազային ֆոլիկուլներ եւ քրտնագեղձեր են պարունակում: Սա արհեստական մաշկի ամենակատարյալ տարբերակներից է. այն, նույնիսկ, ի վիճակի է քրտնելու, եւ դրա վրա մազեր են աճում:

Արհեստական մաշկի ստեղծման համար գիտնականները մկների լնդերից էպիթելի բջիջներ են առանձնացրել եւ դրանից ստացել ցողունային բջիջներ, որոնցից էլ ստացվել է եռաշերտ մաշկը: Հյուսվածքի հատվածներն աճեցվել են Պետրիի գավաթներում, ինչից հետո փոխպատվաստվել են մկներին: Գիտնականները նկատել են, որ արհեստական մաշկը բավականին արագ «կպել է» եւ միացումներ է ձեւավորել կենդանիների ինչպես մկանային հյուսվածքների, այնպես էլ նյարդային վերջավորությունների հետ: Փոխպատվաստված հատվածy չի պոկվել, իսկ փոխպատվաստումից 14 օր անց մաշկի վրա մազեր են աճել:

Հետազոտողները հույս ունեն, որ նոր մշակումը հնարավոր կլինի օգտագործել վերականգնողական բժշկության մեջ եւ դա կօգնի այրվածքներից հետո բուժվող հիվանդներին: Բացի այդ, մշակումը հնարավոր կլինի կիրառել կոսմետիկայի միջոցների եւ դեղերի թեստավորման ոլորտում:

Ավելի վաղ Տակասի Ցուդզին եւ վերոհիշյալ ինստիտուտից իր գործընկերներն արդեն աճեցրել էին մաշկի հատվածներ, որոնք հաջողությամբ փոխպատվաստվել են հիվանդներին: Սակայն նոր մաշկն անհամեմատ ավելի կատարյալ է, կազմված է երեք շերտից եւ քրտնարտադրության կարողություն ունի:

Այդ մասին հայտնում է Science Advances ամսագիրը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ