Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Ճապոնիայում ցողունային բջիջներից մաշկ եւ մազեր են աճեցրել. news.am

Ճապոնիայում ցողունային բջիջներից մաշկ եւ մազեր են աճեցրել. news.am

Ֆիզիկական եւ քիմիական հետազոտությունների ճապոնացի մասնագետներն առաջին անգամ կարողացել են մաշկի արտաքին շերտ, ինչպես նաեւ մազարմատներ աճեցնել ինդուկցված ցողունային բջիջներից (iPS-բջիջներ): Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:

Փորձարկման ընթացքում գիտնականներն այն մկանը, որն ի ծնե մազածածկույթ չէր ունեցել, ցողունային բջիջների մոտ 30 խումբ են պատվաստել, որոնց հատուկ պրոտեին էին խառնել: Մոտավորապես մեկ ամիս անց բջիջներն արմատավորվել են եւ մկանի վրա սկսել է մազային ճարպ մշակվել եւ մորթի աճել: Այսպիսով, հաջողվել է ամբողջությամբ վերականգնել կրծողի արտաքին մաշկը: 

«Մեր նախագծի վերջնական նպատակը ցողունային բջիջներից մարդկային մաշկ աճեցնելու միջոցի փնտրտուքն է, որը հնարավոր լինի փոխպատվաստել լուրջ այրվածքների դեպքում», - պատմել է Ֆիզիկական եւ քիմիական հետազոտությունների ինստիտուտի մասնագետների խմբի ղեկավար, պրոֆեսոր Ցուդզի Տակասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ