Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Գիտնականները պատահաբար հայտնաբերել են մաշկի ծերացման համար պատասխանատու ֆերմենտ. news.am

Գիտնականները պատահաբար հայտնաբերել են մաշկի ծերացման համար պատասխանատու ֆերմենտ. news.am

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները մաշկի ծերացման համար պատասխանատու ֆերմենտ են հայտնաբերել: Հետաքրքիր է, որ նրանք ֆերմենտը միանգամայն պատահաբար են գտել, երբ հետազոտություն էին անցկացնում, թե ինչպես է Granzyme-B  նյութն ազդում զարկերակների առողջության վրա եւ որքանով է այն բարձրացնում աթերոսկլերոզի եւ սրտի կաթվածի առաջացման հավանականությունը:

 

20 շաբաթ տեւած փորձարկման ընթացքում գիտնականները մկների համար յուրահատուկ սոլյարի են ստեղծել, որտեղ շաբաթը երեք անգամ 3-4 րոպեի ընթացքում մկներn ուլտրամանուշակագույն ճառագայթման են ենթարկվել: 20-րդ շաբաթվա վերջում գիտնականները նկատել են, որ այն մկների մաշկը, որոնցից  հեռացրել են Granzyme-B ֆերմենտը, հարթ եւ առողջ է եղել, իսկ մնացած բոլորինը կնճռոտվել է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցութունից: Այսպիսով, նրանք այն եզրահանգմանն են եկել, որ Granzyme-B-ն ո՛չ միայն վատթարացնում է զարկերակների վիճակը, այլեւ պատասխանատու է մաշկի ծերացման համար:

 

Առաջատար հետազոտող Դեյվիդ Գրենվիլն ասել է, որ մաշկը սովորաբար տեսանելիորեն ծերանում եւ կնճռոտվում է հենց արեւի լույսի պատճառով (ուլտրամանուշակագույն ճառագայթներ):

 

«Իսկ մենք հայտնաբերել ենք, որ եթե օրգանիզմից հեռացնենք Granzyme-B-ն, մաշկն ավելի լավ կպաշտպանվի կոլագենի կորստից եւ կնճիռների առաջացումից, ինչպես առնվազն մկների դեպքում էր»:

 

Հավանաբար Granzyme-B-ն ինչ-որ կերպ ոչնչացնում է կոլագենի ամբողջականությունը եւ թուլացնում մաշկը, որի արդյունքում էլ ձեւավորվում են կնճիռները: Իսկ արեւի լույսը մեծացնում է Granzyme-B-ի քանակը եւ ուժեղացնում մաշկի վրա այդ նյութի բացասական ազդեցությունը:

 

Գիտնականները հույս ունեն, որ իրենց բացահայտումը հնարավորություն կտա մաշկի ծերացման դեմ նոր կոսմետիկ միջոցներ ստեղծել:

 

Սակայն հիմնական խնդիրն այն է, որ մարդու օրգանիզմից պարզապես չի կարելի  վերցնել եւ հեռացնել Granzyme-B-ն, ինչպես եղել է մկների դեպքում, քանի որ այն իմունային համակարգի մի մաս է կազմում, եւ պարզ չէ, թե ինչ կլինի այդ նյութի հեռացման դեպքում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. izum.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ