ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն
Ճապոնիայում մազաթափությունն արհեստական ցողունային բջիջների օգնությամբ կբուժեն. news.am
Ճապոնացի կոսմետոլոգները մտադիր են արհեստական ցողունային բջիջների օգնությամբ մազերի աճեցման լայնածավալ հետազոտական աշխատանքներ մեկնարկել:
Բջիջների մշակման եւ աճեցման՝ Կոբա քաղաքում հիմնադրվելիք կենտրոնը չորս տարի անց կարող է առաջին այցելուներին ընդունել: Բժիշկները հիվանդի գլխի ծոծրակի հատվածից վերցված մաշկի՝ շուրջ 5 մմ երկարությամբ կտորից մազերի աճի համար պատասխանատու բջիջներ կստանան, որոնք էլ այնուհետեւ մազաթափված հատվածներին կներպատվաստվեն: Այդ կերպ գիտնականները մտադիր են ճաղատության դեմ պայքարի սկզբունքորեն նոր եւ արմատական միջոց գտնել, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:
Մինչ այժմ արհեստական ցողունային բջիջների ստեղծման ոլորտում իրականացվող հետազոտությունները միայն գիտական ինստիտուտներն էին հեղինակում: Օրինակ, ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին RIKEN ինստիտուտը ներկայացնող գիտնականների եւ Կոբայում գործող առաջատար բժշկության կենտրոնին կից հիվանդանոցի Մասայո Տակահասիի գլխավորությամբ գործող գիտահետազոտական խմբերից մեկի ջանքերով աշխարհում առաջին անգամ աչքի՝ iPS (induced pluripotent stem cells) արհեստական բազմաֆունկցիոնալ ցողունային բջիջներից ստացված ցանցաթաղանթի փոխպատվաստման վիրահատություն է իրականացվել:
Հատկանշական է, որ փոխպատվաստման համար անհրաժեշտ iPS արհեստական ցողունային բջիջները ցանցաթաղանթի տարիքային հիվանդությամբ՝ մակուլոդիստրոֆիայով տառապող 70-ամյա կնոջ մաշկի բջիջներից են ստացվել: Այնուհետեւ դրանք ցանցաթաղանթի ռետինալ պիգմենտային էպիթելի բջիջների են վերածել՝ վիրահատության ընթացքում փոխպատվաստման համար: Վիրահատությունը մեծ հետաքրքրության էր արժանացել՝ գործարար շրջանակներում, ինչի արդյունքում պլաններ էին կազմվել՝ ճապոնական խոշորագույն կոսմետոլոգիական ընկերություններից մեկին կից բջիջների աճեցման կենտրոնի հիմնադրման վերաբերյալ:
2006թ. Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Սինյա Յամանական աշխարհում առաջին անգամ ցողունային բջիջ էր ստացել՝ մարդու մաշկի սովորական բջջից, ինչը հետագայում ինդուկցված պլյուրոպոտենտ (բազմաֆունկցիոնալ) ցողունային բջիջ (iPS) անվամբ պետք է հայտնի դառնար: 2012թ. Յամանական Նոբելյան մրցանակի էր արժանացել: iPS-բջիջների հայտնաբերման պահից ի վեր՝ ութ տարիների ընթացքում գիտնականներին հաջողվել է դրանցից սրտամկանի, աղիքների, ենթաստամոքսային գեղձի, աչքի ցանցաթաղանթի, արյան, մաշկի եւ սպերմայի, ինչպես նաեւ նյարդային բջիջներ եւ կանացի ձվաբջիջներ ստանալ:
26.11.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ