Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Գիտնականներն առաջին անգամ բացատրել են քորելու վնասակարությունը. 1in.am

Գիտնականներն առաջին անգամ բացատրել են քորելու վնասակարությունը. 1in.am

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու է առողջության համար վտանգավոր մաշկի քոր եկող հատվածը քորելը: Բանն այն է, որ այդ դեպքում ուղեղը սերոտոնին կարող է արտադրել, որի պատճառով տհաճ զգացողություններն ավելի ուժեղ են դառնում: Ուսումնասիրության արդյունքները ներկայացված են Neuron ամսագրում:

«Ուղեղը ստանում է ազդանշանները և արձագանքում դրանց` արտադրելով սերոտոնին նեյրոմեդիատորը, որն օգնում է հաղթահարել ցավը: Այդ նյութը, սակայն, հայտնվելով ողնուղեղում, քիչ չէ, որ «սխալ ուղի է բռնում», նաև ցավի նեյրոնների փոխարեն ռեակցիայի մեջ է մտնում նյարդային բջիջների հետ, որոնք ավելի են ուժգնացնում քորի զգացողությունը»,- ասել է հետազոտության հեղինակ Չժոու-Ֆեն Չենը: Սա է ապացուցել նաև մկների վրա կատարված գիտափորձը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vekzhivu.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ