Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Խալերն ու դրա վերաբերյալ տարածված միֆերը. Ինչ անել իրականում

Խալերն ու դրա վերաբերյալ տարածված միֆերը. Ինչ անել իրականում

Թերևս անհնար է գտնել երկրագնդի վրա մի մարդու, ում մարմնի վրա բացակայում են խալերը և խալատիպ գոյացությունները, որ առաջանում են տարիների ընթացքում ու երբեմն կերպարանափոխվում` մեծանում, մգանում, սևանում և այլն: Խալերի հետ կապված բավականին շատ միֆեր են տարածված, որոնք խանգարում են իրապես գնահատել իրավիճակն ու շատ հաճախ պահպանել առողջությունը:

Միֆ առաջին . խալերն ու խալատիպ գոյացությունները չի կարելի հեռացնել, դա նպաստում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացմանը: Սա թերևս ամենատարածված, ամենասխալ ու ամենավտանգավոր միֆն է: Մասնագետները պնդում են` որքան շուտ հեռացնել վտանգավոր խալն ու խալատիպ գոյացությունները, այնքան լավ: Ու հատկապես առաջին հերթին խորհուրդ է տրվում հեռացնել այն խալերը, որոնք տեղակայված են մարմնի այն հատվածներում, ուր հեշտ է դրանք վնասել` պարանոցին, ձեռքի այն հատվածում, որտեղ ժամացույցը կարող է վնասել և այլն:

Միֆ երկրորդ. Խալն ու խալատիպ գոյացությունները կարող է հեռացնել ցանկացած կոսմետոլոգը: Իրականում խալերը չեն գտնվում մաշկաբանների կամ կոսմետոլոգների կոմպետենցիայի տակ: Իսկ խալերի գծով ճիշտ է դիմել մաշկաօնկոլոգին, քանի որ ոչ կոմպետենտ մասնագետին դիմելը կարող է, հատկապես բազմապիսի գեղեցկության սրահների, իր մեջ մեծ վտանգ է պարունակում, քանի որ խալի սխալ հեռացումը կարող է նպաստել օնկոհիվանդության զարգացման:

Միֆ երրորդ. Խալերը կարելի է հեռացնել ցանկացած տարիքում: Իրականում բժիշկները խորհուրդ են տալիս հեռացնել խալերը 18 տարեկանից հետո, երբ ավարտվում է օրգանիզմի ակտիվ աճը: Բացառություն կարելի է անել այն դեպքերում, երբ խալը կամ խալատիպ գոյացությունը խանգարում է երեխային:

Միֆ չորրորդ. Խալը ճիշտ է հեռացնել շոգ երկրներ այցելելուց առաջ: Որպեսզի արևը չխորացնի գործընթացը, ձմեռային ու աշնանային ժամանակահատվածները ամենանպաստավորն են նորագոյացությունները հեռացնելու համար: Այդուհանդերձ, եթե խալը հեռացվել է ամռանը, ապա անհրաժեշտ է այն պաշտպանել հատուկ արևապաշտպան քսուկներով, մինչև հեռացված հատվածը լիովին չի ապաքինվի:

Սկզբնաղբյուր. Ըստ` Մոսկովյան Զդոռովայա ստոլիցա ամսագրի
Աղբյուր. panorama.am
Լուսանկարը. ja-zdorov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ