Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Կորյակային հիվանդությունը 12-15 տարեկանների շրջանում հասնում է 80-90 տոկոսի

Կորյակային հիվանդությունը 12-15 տարեկանների շրջանում հասնում է 80-90 տոկոսի

Կորակային հիվանդությունը (երիտասարդական պզուկներ) վիճակագրության համաձայն 12-15 տարեկանների շրջանում հասնում է 80-90 տոկոսի: Այդ հիվանդությունը հիմնականում առաջանում է սեռական հասունացման շրջանում: Այս մասին ասուլիսում ասաց «Արմենիա» ՀԲԿ մաշկավեներոլոգ Կարեն Վարդանյանը: Ըստ նրա, դեպքերի գրեթե 20 տոկոսը միջին ծանրության ու ծանր են, որոնք հետագայում բերում են սպիների առաջացման, դեմքի մաշկի խեղաթյուրման: Այս հիվանդության բուժման համար, ըստ Կ. Վարդանյանի, երբեմն միակողմանի բուժումը օգուտ չի տալիս, ու հարկավոր է լինում հարակից մասնագետների` գինեկոլոգ, էնդոկրինոլոգ խորհրդատվությունը, իսկ միայն կոսմետոլոգիական ծառայություններից օգտվելը հաճախ բացասական հետևանք է ունենում:

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն ասաց, որ նման հիվանդության առաջացումը շատ հաճախ պատանիների շրջանում հանգեցնում է նաև հոգեբանական խնդիրների: «14-16 տարեկանը պատանեկան նեգատիվիզմի տարիք է, երբ պատանիներն ամեն ինչ ի հակառակ ընտանիքի են անում, որպեսզի ինքնահաստատվեն: Երբ նրանք փոփոխություն են նկատում նաև իրենց արտաքինում, դա էլ առաջացնում է թերարժեքության զգացում, որը կարող է նրանց մոտ առաջ բերել հոգեբանական խնդիրներ»,- ասաց հոգեբանը: Բժիշկն էլ ընդգծեց, որ եղել են դեպքեր, երբ կորակային հիվանդությամբ տառապող պատանիները դիմել են ինքնասպանության:

Խ. Գասպարյանի խոսքով, ընդհանրապես, երբ պատանիների մոտ առաջանում է թերարժեքության զգացում, դա սխալ է միայն կապել անցումային տարիքի հետ. նրանց ներաշխարհի վրա կարող է ազդել ընտանեկան վիճակը, օրինակ` հոր և մոր միջև անընդհատ ծագող կոնֆլիկտները, կամ ծնողների կողմից հաճախակի ստացող նկատողությունը, ինչի հետևանքով ինքնագնահատականը իջնում է, դրսում չի կարողանում ինքն իրեն հաստատել, ինչն էլ հանգեցնում է խնդիրների: Նա խորհուրդ տվեց նման դեպքերում անմիջապես դիմել հոգեբանի, որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ