Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Ամառային հանգիստը կարող է լուրջ հետևանքներ թողնել մարդու առողջության վրա

Ամառային հանգիստը կարող է լուրջ հետևանքներ թողնել մարդու առողջության վրա

Ամառային հանգիստը կարող է բացասական հետևանքներ ունենալ մի շարք մաշկային և ինֆեկցիոն հիվանդությունների տեսքով, ուրբաթ լրագրողներին հայտնեց մաշկավեներոլոգ Կարեն Վարդանյանը:

«Ամռան շրջանում՝ աշխատանքային և դպրոցական արձակուրդների ընթացքում, հատկաես սրվում են բոլոր մաշկային և ինֆեկցիոն հիվանդությունները, որից հետո սեպտեմբերին մեզ դիմող հաճախորդների քանակը զգալիորեն ավելանում է»,- ասաց Վարդանյանը:

Ըստ նրա՝ մաշկային ցանի հետ կապված հիմնական խնդիրներն առաջանում են քաղաքից դուրս ուղևորությունների ժամանակ և կլիմայական պայմանների ու սննդամթերքի փոփոխության դեպքում:

«Առաջին հերթին մաշկին միջատների խայթից միկրովնասվածքներ են առաջանում, որոնք հետևաբար ցան են առաջացնում և մաշկի կարմրություն, այլ պատճառ կարող է դառնալ արևի ալերգիկ ռեակցիան, չափազանց շատ արևի տակ մնալուց հետո կարող է ցան կամ որոշակի կարմրություն առաջանալ՝ անգամ մինչև լուրջ այրվածքներ»,- նշեց բժիշկ-մաշկաբանը:

Ըստ Վարդանյանի՝ երեխաների համար հատկապես վաղ տարիքում, դա կարող է տարբեր մաշկային հիվանդությունների պատճառ դառնալ:

«Հիմնականում դա կապված է կլիմայական պայմանների փոփոխության հետ, որի հետևանքով երեխայի մոտ թուլանում է իմունային համակարգը, և ինֆեկցիոն և սնկային հիվանդությունների հնարավորությունն աճում է»,- ասաց նա:
 
Բացի այդ Վարդանյանը հատուկ ուշադրություն է հատկացրել հյուրանոցներում հանգիստն անցկացնելու հարցերին: «Անկախ հյուրանոցի մակարդակից, որտեղ դուք հանգստանում եք, անհրաժեշտ է զգույշ լինել և պահպանել անձնական հիգիենայի կանոնները, ոչ միշտ են հյուրանոցներում պաշտաճ կերպով մաքրում սավանները, սրբիչները և լոգարանները»,- ասաց նա:

Ամառային հանգստի ընթացքում այլ վտանգ է սեռական ճանապարհով ինֆեկցիա ստանալու հնարավորությունը:

Մաշկային և ինֆեկցիոն հիվանդությունները կանխելու համար բժիշկը խորհուրդ է տալիս անմիջապես ամառային հանգստից հետո դիմել մասնագետների և պրոֆիլակտիկ հետազոտում անցնել:

«Շատ ինֆեկցիոն հիվանդություններ կան, որոնք անմիջապես չեն արտահայտվում մաշկի վրա և միայն մի քանի ամիս հետո է հայտնի դառնում մարդու օրգանիզմում դրանց առկայությունը»,- պարզաբանեց Վարդանյանը:

Որպեսզի կանխեք ցանի և այլ մաշկային հիվանդությունների առաջացումն անհրաժեշտ է հանգստի մեկնելիս ձեզ հետ մի շարք միջոցներ ունենք, որոնք կօգնեն խուսափել արևայրուքներից և պահպանել մաշկի անհրաժեշտ խոնավությունը: -0-

Սկզբնաղբյուր. ar.newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ