Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

«Տարիքը՝ որպես որոշիչ գործոն կորոնավիրուսի հանդեպ իմունային պատասխանում». ԵՊԲՀ հետազոտողների հետազոտության արդյունքները

«Տարիքը՝ որպես որոշիչ գործոն կորոնավիրուսի հանդեպ իմունային պատասխանում». ԵՊԲՀ հետազոտողների հետազոտության արդյունքները

«Տարիքը՝ որպես որոշիչ գործոն կորոնավիրուսի հանդեպ իմունային պատասխանում». ԵՊԲՀ հետազոտողների հետազոտության արդյունքները

«Կորոնավիրուսից հետո ձևավորվող հակամարմիններ-միջնորդված հումորալ իմունային պատասխանի տարիքային առանձնահատկությունները» նոր գիտական հոդվածը հրապարակվել է «Elsevier» հրատարակչության կողմից՝ «Experimental Gerontology» (Q1, Biochemistry) ամսագրում։

Տվյալ ուսումնասիրության ընթացքում թիմը հետազոտել է, թե ինչպես է տարիքը ազդում SARS-CoV-2 վարակի հանդեպ ձևավորված հակամարմիններով միջնորդված հումորալ իմունային պատասխանի վրա։

Մեր արդյունքները մարտահրավեր են նետում «իմունածերացման» դասական տեսությանը, ըստ որի տարիքի մեծացման հետ հակամարմին-միջնորդված իմուն պատասխանը թուլանում է։ Ըստ մեր տվյալների՝

   

  • 60-ից բարձր տարիքի անձանց արյան շիճուկում հայտնաբերվել է կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների ավելի բարձր մակարդակ՝ համեմատ 60 տարեկանից ցածր մասնակիցների։
  • 18-59 տարիքային խմբի մոտ դիտվել է հակա-SARS-CoV-2 (S) հակամարմինների ավելի բարձր հարաբերական չեզոքացնող ակտիվություն և ավիդություն, ինչը վկայում է որակական տարբերությունների մասին։
  • 50–59 տարիքային խմբի իմունային պատկերը ավելի մոտ է 60-ից բարձր տարիքային խմբին։
  • Սեռը և հիվանդության ծանրությունն էական ազդեցություն ունեն հակամարմինների արտադրման մակարդակի վրա։
  • 60-ից բարձր տարիք ունեցող կանանց օրգանիզմում արտադրվում է ավելի մեծ քանակի հակամարմին՝ անկախ հիվանդության ծանրությունից։

Այս աշխատանքն իրականացվել է ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի, ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի լաբորատորիայի և այլ ստորաբաժանումների հետ համագործակցության արդյունքում:

Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ :

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ