ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Կարմրուկը կրկին օրախնդիր. հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:
Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին արտերկրից եկածների մոտ:
Սակայն վերջին շրջանում (արդեն մի քանի ամիս) կարմրուկի դեպքեր են գրանցվում նաև մեր երկրում: Իհարկե, բռնկման մասին խոսք լինել չի կարող, բայց, բոլոր դեպքերում, կա՛ն հիվանդության հաստատված դեպքեր, և այդ կապակցությամբ կատարվում են ակտիվ միջոցառումներ՝ հիվանդության տարածումը կանխելու նպատակով:
Կարմրուկը համարվում է մանկական հիվանդություն, սակայն վերջին տարիներին ամբողջ աշխարհում բավականին տարածում ունի նաև մեծահասակների շրջանում: Ինչպիսի՞ն է վիճակը մեր երկրում:
Այո, կարմրուկը համարվում է մանկական հիվանդություն, բայց այժմ դեպքեր ունենք նաև մեծահասակների շրջանում: Մեծահասակների մոտ հիվանդության ընթացքը գրեթե նույնն է, սակայն ավելի մեծ է բարդությունների զարգացման հավանականությունը:
Փորձենք համառոտ խոսել կարմրուկի ընթացքի մասին:
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, տարածվում է օդա-կաթիլային ճանապարհով՝ հիվանդի խոսելու, հազալու, փռշտալու ընթացքում:
Վարակի ընկալունակությունը 100% է, ինչը նշանակում է, որ չպատվաստված, կամ կարմրուկով չհիվանդացած անձանց վարակվելու հնարավորությունը շատ բարձր է:
Այդ պատճառով խորհուրդ է տրվում երեխաների շրջանում պատվաստումների մակարդակը հասցնել 95-94% ընդգրկվածության: Մեր հանրապետությունում կարմրուկի դեմ պատվաստումn ընդգրկված է պատվաստումների ազգային օրացույցում և կատարվում է անվճար հիմունքներով:
Որո՞նք են կարմրուկի ախտանշանները:
Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 21 օր, հազվադեպ ավելի երկար՝ մինչև 28 օր: Հիվանդությունն ունի բնորոշ ախտանշաններ, որոնք էտապային բնույթ են կրում: Հիվանդությունն ընթանում է 4 փուլով` գաղտնի, պրոդրոմալ, կատառալ և լավացման: Առաջին փուլին բնորոշ է ախտանիշների տրիադան՝ հարբուխ (քթահոսություն), չոր հազ, կոնյուկտիվիտ (աչքերի լորձաթաղանթի բորբոքում, լուսավախություն): Հիվանդը գանգատվում է նաև տանջող ցավից` բկանցքում, գլխացավից, ջերմության բարձրացումից: Շատ կարևոր ախտանիշ է կարմրուկին բնորոշ ցանը:
Հարկ է տեղեկացված լինել առաջին օրերին արտահայտվող ախտանիշի մասին, որն օգնում է վաղ շրջանում՝ մինչև ցանավորումը, ախտորոշել հիվանդությունը. դա այտերի լորձաթաղանթին փոքր սեղանատամների դիմաց Կոպլիկ-Ֆիլատովի բծերի ի հայտ գալն է:
Ցանավորումից հետո ախտորոշումը բավականին հեշտանում է: Ցանը նույնպես փուլային բնույթ է կրում. առաջին էլեմենտները հայտնվում են դեմքին, ականջների ետևում, այնուհետև` պարանոցին, իրանին, վերջույթներին: Ցանի զարգացման տևողությունը միջինը 3 օր է, որից հետո ցանային էլեմենտները նույն հաջորդականությամբ հետ են զարգանում:
Որքա՞ն է գաղտնի շրջանը, վարակելիության տևողությունը:
Հիվանդության գաղտնի շրջանը 3 օր է, որի ժամանակ վարակելիությունը նվազագույն է: Հիվանդն առավել վարակիչ է կատարալ շրջանում և ցանավորման առաջին 4 օրերին: Դրանից հետո վարակելիության մակարդակն իջնում է:
Ի՞նչ բարդություններով է հղի կարմրուկը:
Կարմրուկի բարդություները բազմաթիվ են և լուրջ, քանի որ կարմրուկի վիրուսը դրսևորում է տրոպիզմ էպիթելոցիտների և կենտրոնական նյարդային համակարգի բջիջների նկատմամբ, ինչպես նաև կարող է զարգացնել իմունասուպրեսիա: Ամենահաճախակի բարդությունը մնում է թոքաբորբը` հատկապես երեխաների շրջանում: Հնարավոր է նաև կոնյուկտիվիտի, լարինգիտի, տրախեիտի, օտիտի, ստոմատիտի զարգացում, որոնք հետագայում կարող են լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Կարմրուկի ամենածանր բարդություններից են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումները` էնցեֆալիտ, մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ:
Ինչպե՞ս բուժել:
Կարմրուկը սպեցիֆիկ բուժում չունի: Իրականացվում է ախտանշանային բուժում, իսկ բարդությունների, երկրորդային վարակի դեպքում բուժումն ուղղված է այդ խնդիրների վերացմանը:
18.04.2023 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ