Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Բազմակի օգտագործման պաշտպանիչ դիմակի օգտագործման կանոնները

Բազմակի օգտագործման պաշտպանիչ դիմակի օգտագործման կանոնները

Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, բազմակի օգտագործման պաշտպանիչ դիմակի սխալ օգտագործումը կարող է իջեցնել բարիերային պաշտպանության արդյունավետությունը:


Փորձագետների խոսքերով, դիմակից պետք է հրաժարվել, եթե կապերը թուլացել և մաշվել են: Թուլացման պատճառով դիմակը լավ չի հպվում դեմքին և վարակից պաշտպանել չի կարող:


Մասնագետներn արգելում են օգտագործել հյուսվածքի պատռվածքներով, անցքերով և դուրս եկած թելերով դիմակ: Այդ անցքերից կարող են թափանցել վիրուսային մասնիկները: Չպետք է օգտագործել նաև այն դիմակները, որոնց վրա՝ լվանալուց հետո անգամ, բծեր են մնում: Հյուսվածքի ցանկացած մաշվածություն վտանգում է մարդու առողջությունը. ընդգծում են բժիշկները:


Այսպես, եթե դիմակով հնարավոր է փչելով հանգցնել վառվող մոմը, կամ տեսնել ցուրտ եղանակին շնչառության գոլորշին, ուրեմն այն պետք է փոխել: Փորձագետների խոսքերով, եթե դիմակը սխալ է լվացվել կամ լվացվել է մոտավորապես 30 անգամ, այդ հյուսվածքն արդեն պիտանի չէ: Եթե դիմակի ցուցումներում նշված է, որ պետք է միայն ձեռքով լվանալ, պետք է դա անպայման հաշվի առնել:

Սկզբնաղբյուր. РИА
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ