Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Մասնագետները հին դեղերի մեջ գտել են հակավիրուսային ագենտ

Մասնագետները հին դեղերի մեջ գտել են հակավիրուսային ագենտ

Գյոթեի համալսարանի, Կենտական համալսարանի և Գաննովերի բարձրագույն բժշկական դպրոցի հետազոտողները գտել են պոտենցիալ դեղորայք COVID-19-ի դեմ, հայտնում է Eurek Alert-ը: Պարզվել է, որ արդեն օգտագործման համար հաստատված ապրոտինին պրոտեազայի պաշարիչը՝ թերապևտիկ խտություններով, ակտիվություն է ցուցաբերում SARS-CoV-2-ի նկատմամբ: Ապրոտինինը պաշարման է ենթարկում SARS-CoV-2-ի թափանցումը մարդու բջիջներ և կարող է կոմպենսացնել օրգանիզմում պրոտեազայի պաշարիչների կորուստը, որոնք ճնշվում են SARS-CoV-2-ով վարակվելու ժամանակ:


Պատրաստուկմ ակտիվ կերպով օգտագործվում է բժշկության մեջ, այն ցուցաբերում է հեմոստատիկ ազդեցություն կոագուլոպաթիաների ժամանակ: Ապրոտինինն արգելակում է արյան մակարդելիության ակտիվացման շփման ֆազան, որն օգնում է ավելի տեղին օգտագործել արհեստական արյան շրջանառության սարքերը: Այն նաև մոդուլացնում է արհեստական արյան շրջանառության սարքերի օգտագործմամբ կատարվող վիրահատությունների ժամանակ առաջացող համակարգային բորբոքային ռեակցիան, նվազեցնում է ֆիբրինոլիզը և թրոմբների առաջացումը:


Միջոցը կանգնեցնում է հակաբորբոքային ցիտոկինների ազատումը և պահպանում է գլիկոպրոտեինների հոմեոստազը: Արհեստական արյան շրջանառության սարքի օգտագործմամբ կատարվող վիրահատությունների ժամանակ ապրոտինինի օգտագործումը թույլ է տալիս կրճատել բորբոքային պատասխանի ծավալը և քչացնել արյան կորուստը:

Սկզբնաղբյուր. meddaily.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ