ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Պաշտպանություն վիրուսից. ի՞նչ անել կորոնավիրուսով վարակի կասկածի դեպքում. armeniamedicalcenter.am
Եթե առկա է հետևյալ ախտանիշներից առնվազն մեկը.
- հազ,
- ջերմություն > 38 °C,
- դժվարացած շնչառություն,
- ցավ կոկորդում,
գնահատեք և գործեք առողջական վիճակին համապատասխան, եթե.
- ախտանիշները թեթև կամ չափավոր են, մնացեք տանը, հետևեք Ձեր վիճակին և մեկուսացեք,
- ախտանիշները ծանր են (ջերմությունը > 38°C, հազ)՝ մնացեք տանը և զանգահարեք Ձեր ընտանեկան բժշկին կամ տեղեկատու,
- առողջական վիճակը կրիտիկական է (դժվարացած շնչառություն և անհետաձգելի օգնության կարիք ունեք ), զանգահարեք շտապօգնություն,
- սերտ շփում եք ունեցել COVID-19-ով վարակված մարդու հետ, մնացեք տանը, հետևեք Ձեր վիճակին և մեկուսացեք:
Տնային մեկուսացում
Տնային մեկուսացումը նախազգուշական միջոցառում է՝ ուղղված վարակիչ հիվանդության տարածման կանխարգելմանը: Մարդիկ որքան քիչ են այցելում տարբեր տեղեր և ունենում սոցիալական շփումներ, այնքան ցածր է վարակման ռիսկը: Մեկուսացումը պետք է տևի 14 օր, քանի որ այդ ընթացքում պետք է դրսևորվեն հիվանդության ախտանիշները: Եթե այն տեղի ունենա, պետք է մնալ տանը մինչև ապաքինվելը կամ շտապօգնություն կանչել, եթե առողջական վիճակը վատթարանա:
Կորոնավիրուսային հիվանդությունը, սովորաբար, թեթև ձևով է ընթանում, սակայն տարեցների և ցածր իմունային համակարգով մարդկանց մոտ ախտանիշները կարող են վերածվել ծանր թոքաբորբի: Երբ մենք մնում ենք տանը, այդ մարդկանց չենք վարակում վիրուսով:
Եթե Ձեզ ախտորոշել են COVID-19 կամ կասկածում եք, որ հիվանդացել եք, ապա ցանկացած ախտանիշի դեպքում մնացեք տանը և դիմեք ընտանեկան բժշկին: Խուսափեք այլ մարդկանց հետ շփվել, հետևեք ձեռքերի և շնչական ուղիների հիգիենային և հնարավորին, առանց շփման տուն առաքել բոլոր անհրաժեշտ իրերն ու սնունդը: Հոգեկան առողջությունը ևս ուշադրություն է պահանջում. միայնակ մի մնացեք, շփվեք Ձեր հարազատների հետ կապի միջոցներով (օրինակ, սոցիալական ցանցերի, Skype-ի և այլ հավելվածների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս շփվել և տեսնել ուրիշներին): Սովորություն ունեցեք ամեն օր շփվել այլ մարդկանց հետ (եթե մինչև հիմա դա չեք արել): Երբ գտնվում եք մեկուսացման մեջ, այդ շփումը առանձնահատուկ կարևոր է:
Ուրիշների հետ խոսելով՝ հետևեք, որ կորոնավիրուսը ձեր խոսակցության հիմնական թեման չլինի:
Հիշեցում
- Խորհուրդ չի տրվում տատիկի կամ պապիկի հետ թողնել նույնիսկ առողջ երեխաներին, քանի որ երեխաների հիվանդության դեպքում տարեցները բարձր ռիսկի են ենթարկվում:
- Շատ կարևոր է նվազեցնել մարդկանց շփումները, քանի որ այլ կերպ հնարավոր չէ դադարեցնել հիվանդության տարածումը:
- Մոտակա ժամանակ նաև պետք է խուսափել ծերանոցների միջև տեղաշարժերը և նոր բնակիչների ընդունումը: Այն տարեցները, ովքեր խնամքի կարիք ունեն, անհրաժեշտ ծառայություններ ստանալու համար պետք է դիմեն տեղի ինքնակառավարման մարմիններ:
- Մեզ մոտ` Հայաստանում, դիմակների կրումը պարտադիր է, քանի որ դիմակը շատ լավ լրացուցիչ միջոց է հեռավորություն պահպանելու, ձեռքերի և շնչական ուղիների հիգիենայի համար: Հասարակական վայրերում կամ անխուսափելի սերտ շփման ժամանակ դիմակ պետք է կրեն բոլորը ՝ անկախ ախտանիշների առկայությունից: Դիմակ պետք է կրեն նաև նրանք, ովքեր շփվել են կորոնավիրուսով հիվանդի հետ, նույնիսկ, եթե ախտանիշները բացակայում են: Դիմակ պետք է կրել բազմամարդ փակ շինություններ այցելելիս, այդ թվում` խանութներ, առևտրի կենտրոններ, հասարակական տանսպորտ և այլն: Այս կանոնին պետք է խստորեն հետևել այն շրջաններում, որտեղ առաջացել են հիվանդության նոր բռնկումներ: Դիմակ պետք է կրել նաև բաց օդում՝ մարդաշատ վայրերում, երբ այլ մարդկանց նկատմամբ հնարավոր չէ հեռավորություն պահել: Կարևոր է ճիշտ՝ առանց վարակվելու, հագնել, կրել և հանել դիմակը: Դիմակը հանելուց հետո պետք է ձեռքերը ախտահանել:
Խորհուրդ է տրվում հետաձգել կամ չեղարկել բոլոր ընտանեկան տոները, երեկույթները և այլ միջոցառումները: Եթե իրադարձությունը բացարձակ անխուսափելի է, պետք է այն իրականացնել հնարավորին փոքր խմբով՝ հետևելով հաստատված անվտանգության պահանջներին: Անհրաժեշտության դեպքում, կարելի է խորհրդակցել մասնագետի հետ:
12.01.2021 Կարդացեք նաև
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ