Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Կորոնավիրուսի անսովոր ախտանիշները և օրգանիզմում նրա բազմացման հիմնական տեղը

Կորոնավիրուսի անսովոր ախտանիշները և օրգանիզմում նրա բազմացման հիմնական տեղը

Ամերիկան մաշկաբանների ակադեմիան հրապարակել է նոր հետազոտություն, որը նկարագրում է  COVID-19-ի նոր ախտանիշներ, հայտնում է  "Российская газета"-ն:

Հայտնաբերվել է ոտնաթաթի, երբեմն էլ ձեռքերի մաշկի հետ կապված ախտանիշ:  Բժիշկներն ասում են, որ հիվանդի մատները կարող են կարմրել, «այրվել», այտուցվել և ուժեղ քոր գալ:  Մատների կարմրությունը արտահայտվում է վարակվելուց հետո 1-6 շաբաթվա ընթացքում:

Ընդ որում, ամերիկյան վիրուսոլոգները ցույց են տվել, թե որտեղ է ավելի հեշտ բազմանում կորոնավիրուսը: Այդ տեղը, պարզվում է, բերանի խոռոչն է (հատկապես թքագեղձերը, լեզուն և նշիկները): Վարակման վտանգը մեծանում է թուքը կուլ տալիս կամ երբ վիրուսն անմիջապես հայտնվում է թոքերում` վիրուսի կաթիլներ ներշնչելու միջոցով:

Դրանից ելնելով, հետազոտողները ընդգծում են դիմակ կրելու կարևորությունը: «Օրալ վարակման» ախտանիշները դեռևս հետազոտվում են: Ներկայում հայտնի են միայն համի կորուստը և բերանի չորությունը:

Սկզբնաղբյուր. meddaily.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ