ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալությունը ներկայացրել է դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար
Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության «Ֆարմզաշչիտա» գիտաարտադրական կենտրոնը, հաշվի առնելով չինացիների և ֆրանսիացիների փորձը, մշակել է կորոնավիրուսային վարակի բուժման սխեմա հակամալարիային պրեպարատ մեֆլոխինի հիմքի վրա, հաղորդում է վարչության մամլո ծառայությունը:
«Պրեպարատը բջջային կուլտուրայում բարձր ընտրողականությամբ պաշարում է կորոնավիրուսի բջջաախտաբանական ազդեցությունը և արգելակում է վիրուսի ռեպլիկացիան, իսկ մեֆլոխինի իմունոսուպրեսիվ ազդեցությունը արգելակում է վիրուսի կողմից խթանված բորբոքային պատասխանի ակտիվացումը: Մակրոլիդային հակաբիոտիկների և սինթետիկ պենիցիլինների ավելացումը ոչ միայն արգելակում են երկրորդային բակտերիա-վիրուսային համախտանիշի ձևավորումը, այլ նաև բարձրացնում է արյան պլազմայում և թոքերում հակավիրուսային նյութերի կոնցենտրացիան: Դա կապահովի ծանրության տարբեր աստիճանի կորոնավիրուսային վարակով հիվանդների արդյունավետ բուժումը», - նշել է Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվարցովան:
Մշակումներն իրականացվել են հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցները և ներկայացվել են ներառելու նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման, ախտորոշման և բուժման Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության մեթոդական ուղեցույցներում:
«Բացի այդ, Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալությունը աշխատանք է տանում մեֆլոխինի հիմքի վրա կորոնավիրուսային վարակի կանխարգելման արդյունավետ և անվտանգ սխեմայի ստեղծման ուղղությամբ, որը հնարավորություն կտա ոչ միայն հաղթահարել հիվանդացության պիկը, այլ նաև ապագայում արդյունավետորեն վերահսկել այն», - ավելացրեց Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվարցովան:
17.09.2020 Կարդացեք նաև
Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար...
03.06.2025
«Տարիքը՝ որպես որոշիչ գործոն կորոնավիրուսի հանդեպ իմունային պատասխանում». ԵՊԲՀ հետազոտողների հետազոտության արդյունքները...
08.04.2025
Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...
11.01.2024
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...
21.11.2023
Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...
17.10.2023
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...
18.09.2023
Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:
Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...
18.04.2023
Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...
23.01.2023
Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...
25.02.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...
29.11.2021
Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...
04.11.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ