ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
ԱՄՆ-ում սկսվել են պորտալարային ցողունային բջիջներով COVID-19 հիվանդների բուժման կլինիկական հետազոտությունները. armeniamedicalcenter.am
Նախկինում մենք խոսել ենք Չինաստանում և Իսրայելում պորտալարի մեզենխիմալ ցողունային բջիջների արդյունավետ օգտագործման մասին ՝ COVID-19-ով լուրջ հիվանդների մոտ: ԱՄՆ-ի սննդի և և դեղորայքի սանիտար հսկողության ծառայությունը խրախուսեց նմանատիպ հետազոտությունների անցկացումը: Թույլատրումը տրվել է հատուկ (արտակարգ) կարգով՝ կապված ԱՄՆ-ում COVID-19-ով հիվանդացության լուրջ իրավիճակի հետ:
Հետազոտությունն իրականացնող կազմակերպությունը Մայամիի համալսարանն է: Հետազոտության մեջ ընդգրկվել են ծանր թոքաբորբով 12 պացիենտ: Մեզենխիմալ ցողունային բջիջները կներմուծվեն ներերակային ճանապարհով: Դա նշանակում է բջիջների ուղղակիորեն ներդրում թոքերում (կորոնավիրուսի հիմնական թիրախ):
Հայտնի է, որ ի պատասխան վիրուսի, օրգանիզմն արտադրում է ցիտոկիններ՝ ցածրմոլեկուլային ռեգուլյատոր սպիտակուցներ (իմունոկոմպետենտ բջիջների կողմից. մոնոցիտներ, մակրոֆագեր, T-լիմֆոցիտներ, B-լիմֆոցիտներ, կիլեր-բջիջներ և այլն): Ցիտոկինների սինթեզը պաշտպանական հակավիրուսային ռեակցիա է, բայց COVID-19-ի ժամանակ այն շատ բուռն է, և առաջ են գալիս, այսպես կոչված, ցիտոկինային փոթորիկներ: Արյան մեջ ցիտոկինների մակարդակը դառնում է չափից ավելի, իմունային համակարգը խաթարվում է, իմունային բջիջները ոչնչացնում են բորբոքային օջախը` հյուսվածքների հետ միասին:
Հզոր հակաբորբոքային և իմունոմոդուլլյատոր հատկություններով օժտված ցողունային բջիջների ներմուծումը պետք է որ «հանդարտեցնի» ցիտոկինային կոլափսը և թեթևացնի ծանր հիվանդների վիճակը:
Թերապիայի արդյունքները հայտնի կլինեն շուտով: Հետազոտության ղեկավար բժիշկ Կամիլյո Ռիկորդին ընդգծում է: «Հարկ չկա հիվանդներին հետևել 6 ամիս, մեկ շաբաթից արդեն մենք կիմանանք՝ աշխատո՞ւմ է թերապիան, թե՝ ոչ».
Եվ, չնայած ուսումնասիրությունը նոր է սկսվում, բջջային կենսաբանների թիմն արդեն կենտրոնացած է լաբորատորիայում պորտալարային մեզենխիմալ ցողունային բջիջների անջատմամբ և աճեցմամբ:
07.08.2020 Կարդացեք նաև
Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար...
03.06.2025
«Տարիքը՝ որպես որոշիչ գործոն կորոնավիրուսի հանդեպ իմունային պատասխանում». ԵՊԲՀ հետազոտողների հետազոտության արդյունքները...
08.04.2025
Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...
11.01.2024
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...
21.11.2023
Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...
17.10.2023
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...
18.09.2023
Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:
Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...
18.04.2023
Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...
23.01.2023
Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...
25.02.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...
29.11.2021
Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...
04.11.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ